«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:
Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:
— Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…
Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:
Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:
Ավ. Իսահակյան, 1949թ.
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ծնունդդ շնորհավոր, ԱմենաՀայ
Уведомление: Սեպտեմբերի 26-ին ծնվել է Կոմիտասը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սեպտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայրենի լեզու, 4-5-րդ դասարաններ | Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Կոմիտաս | Լիա Հարությունյանի բլոգ
Уведомление: Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել… | Մերի Երանոսյան
Уведомление: Մեծ Կոմիտաս | ՀԱՄԻԿ
Уведомление: Կոմիտաս | Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Հոկտեմբեր 2016 — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Կոմիտաս | Music Marine
Уведомление: Ճանաչենք Կոմիտասին | Գոհար Բալջյան
Уведомление: Կոմիտասյան օրերի օրագիր | Երաժշտության ուսումնական կենտրոն
Уведомление: Կոմիտաս — Մարինե Ոսկանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր 2016 | Երաժշտության ուսումնական կենտրոն
Уведомление: Գրականանություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
Уведомление: Գրականություն ՍԵՊՏԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:
Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:
Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:
Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:
Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…
Կոմիտաս Վարդապետ
1911 10/Զ
Աղեքսանդրիա
Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան էջ
НравитсяНравится
Уведомление: Կոմիտասյան օրեր. 2017-2018 | Մարինե Ամիրջանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Գոհար Բալջյան
Уведомление: ․․ | Լիլիթ Մադոյան
Уведомление: Կոմիտաս (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Սեպտեմբերյան առաջադրանքներ․ 8-րդ դաս․ | Լիլիթ Մադոյան
Уведомление: Սեպտեմբերյան առաջադրանքներ․ 6-րդ դաս․ | Լիլիթ Մադոյան
Уведомление: Ավ․ Իսահակյանի նամակը՝ ուղղված Կոմիտասին – Անի Կարապետյանի Բլոգ
Уведомление: Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել… | Tigran Loretsyan
Уведомление: Ալբերտ Ամիրաղյան
Уведомление: Տնային Առաջադրանք Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել – Սերգեյ Ալեքսանյան
Уведомление: Գործնական աշխատանք Կոմիտաս – Յուրա Պետրոսյան
Уведомление: Տնային Առաջադրանք Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել – Site Title
Уведомление: Սեպտեմբերյան տնային աշխատանքներ – Մոմչյան Նանե
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Կոմիտասյան օրեր — Միլենա Մարկոսյան
Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Կոմիտաս — Վարազդատ Փաշոյան
Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Կոմիտասյան օրեր — Գոհար Բալջյան
Уведомление: Կոմիտասյան օրեր. 2018-2019 | Մարինե Ամիրջանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր | Հայկ Աղլամազյան
Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Իմ ճանաչած Կոմիտասը — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Գրականություն- «Կոմիտասյան օրեր» նախագիծ – Մելքոնյան Նարե
Уведомление: Կոմիտասյան օրեր — Անուշ Մարգարյան
Уведомление: Գրականություն- «Կոմիտասյան օրեր» նախագիծ — Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ
Уведомление: Կոմիտաս — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖
Уведомление: Կոմիտաս – Ջուլիա 😊 Ստեփանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր․ 2019-2020 | Մարինե Ամիրջանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր 2020 նախագիծ — Մարինե Ոսկանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Կոմիտաս. Գրականություն | Լիրա Խաչատրյան
Уведомление: Կոմիտաս. Գրականություն — Լևոն Սողոմոնյան
Уведомление: Կոմիտասյան օրեր – Աննա Հարությունյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Լևոն Սողոմոնյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Նունե Հովհաննիսյանի Բլոգ
Уведомление: Գրականություն․ Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 4 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Կոմիտաս — Ղազարյան Էդգար
Уведомление: Կոմիտասյան օրեր կրթահամալիրում – Կառոլինա Գրիգորյան
Уведомление: Կոմիտասյան Օրեր – Միշել Քոչարյան
Уведомление: Նարօտ Դավթյան
Уведомление: Կոմիտաս… – Նարօտ Դավթյան
Уведомление: Կոմիտասյան օրեր կրթահամալիրում 5-14 – Գարիկ Բարխուդարյան
Уведомление: Կոմիտասյան օրեր կրթահամալիրում 5-14 – Գարիկ Բարխուդարյան
Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Կոմիտասյան օրեր (9/22-30) – Վիկտորիա Միկաիլ
Уведомление: Կոմիտասյան օրեր — Անի Գրիգորյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Մարիամեդիաբլոգ
Уведомление: ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ – Սոնա Բիանջյան
Уведомление: Կոմիտասյան օրեր(սեպտեմբերի 22-հոկտեմբերի 3 փաթեթ) — Անի Արղության
Уведомление: Կոմիտաս… – Նարօտ Դավթյան
Уведомление: Կոմիտաս փաթեթ — Նշանյան Արեգ
Уведомление: Կոմիտաս — Մարգարիտա Պետրոսյան
Уведомление: Մարգարիտա Պետրոսյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Գոհար Մավյանի բլոգ
Уведомление: Կոմիտասյան օրեր – Գարիկ Բարխուդարյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Անի Արղության
Уведомление: Կոմիտասի օրեր — Գոհար Բալջյան
Уведомление: Գրականություն սեպտեմբերի 26-30 – Հայկ Պետրոսյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Մանե Հովհաննիսյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Уведомление: «Կոմիտասյան օրեր» նախագիծ | Տիգրան Գրիգորյանի բլոգ
Уведомление: Կոմիտասյան օրեր – Մկրտչյան Ժաննա
Уведомление: Կոմիտասյան օրեր — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Տաթև Գրիգորյան
Уведомление: Կոմիտասյան օրեր – Գայանե Բալաբանյան
Уведомление: Հոկտեմբերի 3-7 | Վիգեն Հովակիմյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9.7 դասարան, Ալբերտ Նալբանդյան
Уведомление: Կոմիտաս — Название сайта
Уведомление: Կոմիտասյան օրեր – Մանջիկյան Սոնա
Уведомление: Իմ ճանաչած Կոմիտասը — 💜Սյուզի Մարտիրոսյան💜
Уведомление: Իմ ճանաչած Կոմիտասը — 💜Սյուզի Մարտիրոսյան💜
Уведомление: Կոմիտասյան օրեր — Ավագ դպրոց, 9-7դասարան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Ալիսա Հակոբյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Մաքս Սինհա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9-7 դասարան
Уведомление: Կոմիատասյան օրեր – Աբել Բաբայան
Уведомление: Մանջիկյան Սոնա
Уведомление: Մանջիկյան Սոնա
Уведомление: Կոմիտասյան օրեր — Էլֆրիդա Բրուտյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: Իմ ճանաչած Կոմիտասը – Աննա Հարությունյան
Уведомление: Կոմիտասյան օրեր — Էլեոնոր Պետրոսյա, Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: Կոմիտասյան օրեր նախագիծ — Ալբերտ Զախրաբեկյան
Уведомление: Կոմիտասյան օրեր ամփոմփում – Սոնա Բիանջյան
Уведомление: կոմիտասյան օրեր — Տիգրան Միրզաի
Уведомление: Կօմիտասյան օրեր | Մարի Սարդարյան
Уведомление: Կոմիտասյան օրեր։ վարժություն – Սոնա Բիանջյան
Уведомление: Գրականություն 10 — Կոմիտասյան օրեր | 🎞😈Տարոն🎞🕷Անտոնյանի✏📖մոլորակ🖊📚
Уведомление: Կոմիտասյան օրեր – Գայանե Բալաբանյան
Уведомление: Գրականություն — Կոմիտասյան օրեր | 🎞😈Տարոն🎞🕷Անտոնյանի✏📖մոլորակ🖊📚
Уведомление: Կոմիտասյան օրեր — Միլենա Շահրամանյան
Уведомление: Կոմիտասյան օրեր – Վանյան Էլեն