Մի բաժակ թեյ. նամակ 8

ab7b33b4e25a8244cbecf9ac69d1be90.gif

Ողջունում եմ քեզ:

Ամբողջ մայիս ամսվա ընթացքում արված ուղևորություններն այնպիսի ազդեցություն են ունեցել իմ առողջության վրա, որ հունիս ամսվա` Բոմբեյ, Կալկաթա, Ջայպուր, նախատեսված ծրագրերը չեղյալ է համարվում:

Ես ուրախ եմ լսել, որ դու փորձարկում ես սամադխի-յոգա:

Արդյունքների համար մի անհանգստացիր, ուղղակի շարունակիր փորձարկել:

Վերադարձ կլինի անպայման, և կլինի ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից` հանկարծակի, դա տեղի կունենա առանց ջանքերի` անսպասելիորեն:

Կյանքը վայրկյանների ընթացքում կդառնա զարմանալիորեն ուրիշ:

Ես հիմա ոչինչ չեմ գրի Բխագվան Մախավիրի մասին:

Բացարձակ ցանկություն չունեմ այդ մասին գրելու:

Բայց, եթե դու ինձ համոզես, այ դա ուրիշ բան:

Մնացած ամեն ինչ կարգին է:

Աղբյուրը՝  Чашка чая. 365 писем Ошо

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Բխագվան Մախավիր-Ազգային խոշոր արգելոց Հնդկաստանի Գոայի նահանգում: Զբաղեցնում է 240 քառակուսի կմ տարածք, սահմնակից է Կարնատակային: Արգելոցը հայտնի է կենդանական և բուսական աշխարհի բացառիկ տեսակներով: Այստեղ է գտնվում Դուդխսագարի նշանավոր ջրվեժը, ինչպես նաև` Մախադեվա-Տամբդի Սուրլա տաճարը:

Սամադխիսանսկրիտ. բառ է, նշանակում է «գիտակցության կենտրոնացում»։ Եթե դուք ամբողջությամբ կենտրոնանում եք այդ պահին արվող գործի վրա, ապա կարողանում եք սեփական հոգու վրա իշխանություն ունենալ:

Ծանոթագրությունը` Ն.Մ.-ի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» կայքէջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Մի բաժակ թեյ. նամակ 8

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий