Լև Տոլստոյ «Չի կարելի մարդկանց հետ վարվել առանց սիրո»

Մարդիկ կարծում են, թե կախված իրավիճակից` մարդու հետ կարելի է հարաբերվել առանց սիրո, մինչդեռ նման բան գոյություն չունի:

Իրերին կարելի է վերաբերվել առանց սիրո. կարելի է ծառ կտրել, աղյուս սարքել, երկաթ կռել, բայց մարդկանց հետ չի կարելի վարվել առանց սիրո` ճիշտ այնպես, ինչպես անհնար է առանց զգուշության հարաբերվել մեղուներին: Այսպիսին է մեղվի բնույթը. եթե մեղուների հանդեպ զգուշություն չես ցուցաբերում` վնասում ես քեզ: Նույնն է և մարդկանց դեպքում: Այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետև մարդկանց մեջ եղած փոխադարձ սերը մարդկային կյանքի հիմնարար օրենք է:

Ճիշտ է` մարդը չի կարող ստիպել, որ իրեն սիրեն, չի էլ կարող ստիպել, որ աշխատեն, բայց սրանից չի հետևում, որ կարելի է մարդկանց հետ վարվել առանց սիրո, հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ բան պահանջում ես նրանցից:

Եթե սեր չես զգում մարդկանց նկատմամբ, ապա նստի՛ր տեղդ, զբաղվի՛ր ինքդ քեզնով, որևէ այլ բանով, միայն ո՛չ մարդկանցով: Ուտելը վնաս չի տալիս և օգտակար է միայն այն դեպքում, երբ ուտելու ցանկություն կա: Նույն կերպ և մարդկանց կարելի է օգտակար լինել և գործել առանց վնասելու միայն այն դեպքում, երբ սիրում ես:

Հենց քեզ թույլ տվեցիր մարդկանց հետ հարաբերվել առանց սիրո` մարդկային դաժանությունը սահմաններ չի ճանաչի, ինչպես և սահմաններ չեն լինի քո տառապանքին:

Աղբյուրը`  Л. Н. Толстой — Воскресение

Թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև «Լև Տոլտոյ» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Լև Տոլստոյ «Չի կարելի մարդկանց հետ վարվել առանց սիրո»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Լև Տոլստոյ «Միակ դաստիարակությունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Լև Տոլստոյ «Լինել արդարացի և ազնիվ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s