Մարդուն հարկավոր է զգալ:
Մտածում եմ` այն չի կարելի սովորեցնել: Մարդուն զգալը գալիս է մի տեսակ ինքն իրեն: Կամ էլ չի գալիս: Թերևս այն պայմանավորված է ինքդ քեզ զգալու հանգամանքով: Ընդ որում, ինքդ քեզ զգալու հատկությունը որքան խորն է քեզ մոտ, այնքան լավ ես դու զգում ուրիշներին:
Միտքը խաբում է. պատճառը հոգեբանական պաշտպանվածությունն է, ընկալման զտիչները, ոչ արժանահավատ ինֆորմացիան և սուբյեկտիվ չափանիշները: Իսկ դու նույն այդ տվյալները հավաքում ես, վերլուծում ես, հետևություններ ես անում…
Արդյունքում կորցնում ես բուն էությունը` ինտուիտիվ գիտելիքն այն մասին, թե իրականում ինչպիսին է մարդը:
Շատ բաներ արտաքին, մակերեսային բնույթ են կրում…Երբեմն ցուցադրական հեգնանքի և ծաղրող կատակի տակ թաքնված է լինում զգայուն հոգի, իսկ կանխամտածված ինքնաբավության տակ` խոցելի էություն: Ագրեսիայի տակ թաքնվում են ցավն ու վախը:
Այս ամենը չես հասկանա, եթե սկսես լսել միայն այն, ինչ ասում է մարդը: Կյանքում մարդիկ տալիս են վերքեր, որոնք նրանց հասցրել են ուրիշները: Հետևաբար, անգամ մարդկանց արարքները ոչ միշտ կարող են խոսել ճշմարտության մասին:
Եվ միայն սիրտը երբեք չի սխալվում:
Աղբյուրը` Лилия Ахремчик
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
«Հարվածներն ուժեղացնում են մարդուն » ամենասուտ արտահայտության գեղեցիկ շարադրանք էր:
НравитсяНравится
հգ. արտահայտությունը բացող, հերքող
НравитсяНравится
Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ոգին փոխանցվում է ոգու հետ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դու այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Այսպիսի անտեսանելի, նուրբ սահման… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Այսպիսի նուրբ, անտեսանելի սահման… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լիլյա Ախրեմչիկ «Այսպիսի նուրբ, անտեսանելի սահման…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)