Շառլ Ազնավուր (լրացված)

aznavur

Մայիսի 22-ին ծնվել է Դարի արվեստագետը` Շառլ Ազնավուրը:

1998 թվականին Times ամսագրի և CNN-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը 149 հազար ձայնով ճանաչվել է «Դարի արվեստագետ»։

Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել»: Շառլ Ազնավուրին ասել է Շառլ դը Գոլը:

Մտքեր Շառլ Ազնավուրից

«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ»:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»։

«Ես գոռոզ չեմ, պարզապես, ես դաստիարակվել եմ հայկական օրենքներով, իսկ մեր առաջին օրենքը Հպարտությունն է: Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»:

«Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք»։

«Ես կյանքումս վատություն չեմ արել: Օգնել եմ ուրիշներին, որքան կարողացել եմ, երբեք ուրիշ մեկի տեղը չեմ զբաղեցրել, ոչինչ չեմ գողացել, ոչ ոքի չեմ սպանել, պատերազմի չեմ մասնակցել… Ուրեմն ես իրավունք ունեմ կասկածելու. կասկածը սնում է միտքը։ Այն փնտրտուք է։ Ես կարդում եմ ամեն բան, ինչ գրված է հետմահու կյանքի մասին, որպեսզի հասկանամ եւ ինձ ապահովագրեմ։ Եթե Աստված գոյություն ունի, չեմ կարծում, թե նա ինձ կուղարկի վատ տեղ»։
 

Հետգրություն

Շնորհակալ եմ, Շառլ Ազնավուր, իմ կյանքում քո ունեցած դերակատարման համար, տարիներ շարունակ ինձ պատճառած սիրուն հուզմունքի համար, քո երգերից ինձ փոխանցվող սիրո ու անկեղծության համար, քեզնից ճառագող իմաստության ու արժանապատվության համար, քո շնորհիվ ֆրանսերենին ու ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելու ու էլի շատ-շատ բաների համար։

Շնորհակալ եմ, որ Դու կաս իմ կյանքում…

Խոնարհումս, Շառլ Ազնավուր

Emmenez-moi-Ինձ տարեք այնտեղ

Ինձ տարե՛ք այնտեղ, որտեղ արևն է ծագում.

Տարե՛ք ինձ հրաշքների աշխարհ,

Ուր խնդիրներ ու հոգսեր չկան,

Ճակատագիրը պետք է որ շռայլ լինի

Այնտեղ, որտեղ արևն է ծագում:

Ինձ տարե՛ք, տարե՛ք ինձ շտապով,

Հազար ու մեկ օրվա վերջում,

Ինձ թվում է` խեղճությունը պետք է որ

Պակաս ցավոտ լինի արևի մեջ…

Ֆրանսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝   Շառլ Ազնավուրի պաշտոնական կայքէջից

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Շառլ Ազնավուր» կայքէջ

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Շառլ Ազնավուր (լրացված)

  1. Уведомление: ԾԻՍԱԿԱՆ ՏՈՆԱՑՈՒՅՑ | «ԼԻՍԻՑՅԱՆ» ԾԵՍԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s