Օշո «Սիրո առաջ դուռ չփակեք»

17157682_1749688372009064_1602768925716378939_o

Լինում են պահեր, երբ Աստված բախում է ձեր դուռը: Դա հենց սերն է՝  Աստված, ով բախում է ձեր դուռը:

Թակում է կնոջ միջոցով, տղամարդու միջոցով, երեխայի միջոցով, սիրո միջոցով, ծաղիկի միջոցով, մայրամուտի միջոցով կամ այգաբացի…

Աստված կարող է թակել միլիոնավոր տարբեր ձևերով: Բայց ամեն անգամ, երբ Աստված բախում է ձեր դուռը, դուք սկսում եք վախենալ: Քահանաները, քաղաքական գործիչները, ծնողները ստեղծել են այն, և ստեղծածն այդ վտանգի մեջ է: Այն սկսում է զգալ, որ մեռնում է:

Դուք ընկրկում եք: Դուք կաղապարում եք ձեզ: Դուք փակում եք աչքերը, փակում եք ականջները: Դուք չեք լսում բախոցը: Դուք կրկին թաքնվում եք ձեր փոսի մեջ: Դուք փակում եք դռները:

Սերը նման է մահվան. այն հենց մահ է: Եվ նա, ով ուզում է ճանաչել ճշմարիտ երանությունը, պետք է անցնի այդ մահվան միջով, քանզի հարություն հնարավոր է միայն մահվանից հետո:

Հիսուսը ճիշտ է, երբ ասում է, որ դուք ձեր խաչը պիտի կրեք ուսերին: Դուք պետք է մեռնեք: Նա ասում է. «Մինչև դուք չծնվեք կրկին, դուք չեք կարող տեսնել իմ թագավորությունը, դուք չեք կարող տեսնել այն, ինչ ես եմ ձեզ սովորեցնում»:

Եվ նա ասում է. «Սերը աստված է»: Նա ճիշտ է, որովհետև սերը դուռ է…

Աղբյուր՝  Ошо. Бог может стучаться миллионами разных способов

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Օշո» էջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Օշո «Սիրո առաջ դուռ չփակեք»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

Оставьте комментарий