Ջանի Ռոդարի, բանաստեղծություններ երեխաների համար

Հոկտեմբերի 23-ին ծնվել է իտալացի մանկագիր Ջանի Ռոդարին:

Նրա հայտնի ստեղծագործություններից են` «Չիպոլինոյի արկածները», «Ստեղծագործական երևակայության քերականություն», «Ջելսոմինոն խաբեբաների երկրում» գրքերը։ Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ: 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche»:

Հայալեզու համացանցում, ցավոք, բացակայում են Ջանի Ռոդարիի` երեխաների համար գրված բանաստեղծությունները: Բացը մասամբ լրացնելու համար փորձել եմ մի քանիսը թարգմանել: Շուտ եմ ասել` խիստ չդատեք: 😉

Վենետիկ

Նայում է ծեր կամուրջը լճակին.

Ջուրն այնպե՜ս հստակ է.

Կանգնած է նույն կամուրջը,

Եվ նույն լուսինը`

Լուսե ու խորը, ինչպես երկինքը,

Եվ լի է նույն աստղերով:

Որտե՞ղ է իրական լուսինը,

Եվ որտե՞ղ` իրական կամուրջը:

Ոտանավոր ամառային շոգի և քաղաքում մնացած երեխաների մասին

Երեխաների համար հաճելի է կիզիչ շոգին

Քաղաքից դուրս ամառանոց գնալը,

Սուզվելը ծովի կամ գետի ջրերի մեջ,

Եվ ավազից ամրոցներ կառուցելը:

Հավես է առավոտվա սառնության մեջ

Լեռնային ջրվեժի տակ լող տալը:

Բայց, երբ հայրն ու մայրը ձեզ

Քաղաքից դուրս չեն տանում,

Ստիպված եք շիկացած քարե աստիճանին

Ամբողջ ամառ արևահարվել,

Եվ, կամ թավալ տալ

Առվին մոտիկ  խոտերի վրա:

Եթե հանկարծ ինձ նախագահ ընտրեին,

Ես կպատվիրեի` ամեն թաղամասում,

Ամբողջ քաղաքում` բոլորին ի տես,

Տեղադրվեր հրամանն իմ խիստ.

  1. Նախագահի հրամանագրով երկրի երեխաներին

Արգելվո՛ւմ է ամռանն ապրել քաղաքներում:
2. Բոլոր երեխաներին ամառը ծո՛վ տանել.

Կվճարի կառավարությունը:

3. Այս հրամանագրի երրորդ կետով`

Ալպյան լեռները տրվո՛ւմ են երեխաներին:

Եզրակացություն

Նա, ով չի կատարի սույն հրամանը,

Կդատապարտվի ազատազրկման:

Թունել

Թունելը գիշեր է, բայց ոչ իրական, այլ կատակով,

Գիշերը տևում է միայն մի րոպե,

Գնացքն այնքան արագ է լույսի մեջ մտնում,

Որ վախենալու ժամանակ չի մնում:

Հրշեջ

Կոչվում եմ ես հրշեջ,

Կրա՛կ եմ հանգցնում,

Չար կրակն ու խեղդող ծուխը

Ընկրկո՛ւմ եմ իմ առաջ:

Թող հրդեհը մռնչա ու մոլեգնի,

Ես, ինչպես մոմի, կհանգցնե՛մ այն,

Մենք` հրշեջներս, ուժեղ ենք,

Մեզ կրակը ենթարկվում է:

Բայց պատերազմի կրակը

Մենք դեռ չենք մարել, ու

Եթե նորից հրդեհ բռնկվի,

Կտարածվի հողագնդով մեկ,

Եվ, որպեսզի պատերազմի բոցից

Ժողովուրդները պաշտպանվեն,

Հրշեջներ պիտի դառնան

Բոլոր ընկերներն ազատության,

Պատերազմի բոլոր ընդդիմախոսները

Պիտի՛ հրշեջներ դառնան:

Աղբյուրը`  tikitoki.ru

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Ծանոթագրություն.  Մարշակի` ռուսերեն թարգմանության մեջ լագունա բառն է, որը նշանակում է ծովալճակ: Ծովալճակը ավազով կամ բուստախութով ծովից բաժանված փոքր ջրամբար է։ Բուստալճակային քաղաքի տիպիկ օրինակն է Վենետիկը։ Ի սկզբանե այդպես էին կոչում միայն Վենետիկի բուստալճակին, սակայն հետագայում այդ եզրը սկսեցին օգտագործել նաև ամբողջ աշխարհի փոքր ծովածոցերի վերաբերյալ։

Հույս
Եթե ես փոքրիկ մի խանութ ունենայի,
Եթե անգամ պուճուր մի նկուղ լիներ այն,
Գիտե՞ք, ես ինչ կուզեի վաճառել.
Ես այնտեղ հույս կծախեի:
«Հույս բոլորին՝  մատչելի գներով»,
Ամեն մեկին մեկ դրամով
Ես կտայի այնքան հույս
Որքան կբավեր վեցին:
Իսկ շատ-շատ աղքատ մարդկանց,
Ովքեր չէին կարողանա վճարել ոչինչ,
Իմ ամբողջ հույսն ես առանց գումար
Կնվիրեի` կտայի բոլոր-բոլորին:
Աղբյուրը՝   www.mustran.ru
Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s