Օշո «Կյանքը պարգև է»

23755781_929819983837911_8105411256488672298_n.jpg

Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:

Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:

Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիս` կարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:

Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:

Քեզ միշտ հիշեցրո՛ւ. այն, ինչ դու ունես՝ պարգև է: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ՝ ուրախություն և հիասթափություն, թռիչք և անկում, զմայլանք և տառապանք. ամենը մեծագույն պարգև է:

Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենը օգնում է, որ դու աճես և նպաստում է, որ դու ծաղկես:

Աղբյուրը` Ошо — О возвышенном

Ռւոսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև  «Օշո» կայքէջին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.