Զորավար Անդրանիկ

1480018187_andranik_t.jpg

Փետրվարի 25-ին ծնվել է Անդրանիկ Օզանյանը:

«Անուրանալի է Անդրանիկի ծառայությունը մեր հերոսամարտերին, որովհետև նա  թույլ չտվեց, որպեսզի թուրքերը մեծ ուժերով հարձակվեն ու շարժվեն դեպի Արարատյան դաշտ: Գրիգոր Բուլղարացին ասում է. «Աստված էր կամեցել, որ Անդրանիկը հայտնվեց. նա փրկեց Սյունիքի 60.000 հայությանը, 35.000 գաղթականությանը, 139 որբուկներին ու իր 5000-անոց զորքին»:

1918 թ. օգոստոսի 8, «Աշխատանք» թերթ

Զորավար Անդրանիկի մարտակոչը

…Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին:

Վայրկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցեր միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի ըլլա այո՛ կամ ո՛չ:

Դարեր ի վեր բռնեցինք հավաքական ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և հայ երիտասարդության անասելի ոգևորումներով:

Հասած է ժամը վերջին մարտնչումի:

Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:

Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:

Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:

Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չնդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ , որբացած ազատության սերեն:

Երեկ կռվող ուժը իր կարելին ըրավ՝ կուրծքը տալով թշնամուն, այսօր ալ մեր մտավորականությունը պիտի հայտանաբերե ինքզինք կռվող դասակարգին արժանի:

Իմ խոսքս կուղղեմ նաև վրացի մեծ ժողովրդին, որուն ազգային շահերը դարեր ի վեր հմաընթաց քալած են և համընթաց պիտի քալեն մանավանդ ասկե հետո, իբրև երկու տառապած և ազատագրված ժողովուրդներ: Եթե այսօր հայ ժողովուրդն է վտանգի տակ և ենթակա վերջնական բնաջնջման, վաղը կարող է վրացի ժողովուրդը լինել, դարեր ի վեր ազատության և տարրական արդարության տենչացող վրացի ժողովուրդը: Պարտական ես հիշելու քու անցած պատմությունդ, վրացի ժողովուրդ:

Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր:

Հայ հարուստ, ավելորդ է ընել քու երեք տարվան պատմությունը, հայ հարուստ, այդ պատմությունը թող կրկնվի…Թող չկրկնվի երբեք ձեր երեք տարվան պատմությունը, որում կողոպտեցիք պետական գանձարանները և լեցուցիք քու ամեն ինչ կլանող սնդուկները:

Հայ հարուստ, քեզի է խոսքս, արժանի եղիր այս մեծ րոպեին:

Զինակից օֆիցերներ, օֆիցերներ ռուս, հայ, վրացի, ձեզմե անոնք, որոնք կը բաղձան մտնել Հայաստանի Երկրապահ զորամասի սպայակույտի մեջ, թող դիմեն Հովնանյան դպրոց: Թիֆլիս:

Անդրանիկ

22 դեկտեմբերի 1917թ

Աղբյուրը`  scannews.am

Զորավար Անդրանիկի կոչը երիտասարդներին

Ձեզ, հայ պատանիներ, ուսանողներ, գիտաշխատողներ և ինտելիգենտ երիտասարդություն, դիմում ենք այս կոչով արձագանք տալ ժողովրդական գործին: Այս պատմական րոպեին, երբ ամեն ինչ տրված է մեզ, և հարկավոր է միայն, որ կարողանանք մեր ձեռքին պահել մեր հայրենի հողը և ապահովենք մեր տանջված ժողովրդի  ֆիզիկական գոյությունը, դուք անբիծ երիտասարդություն, մեր ժողովրդի խիղճը, լցվեցեք կազմակերպվող հայ զորքերի փառապանծ շարքերը և օգնեցեք, որ ուժեղ բանակ ստեղծենք: Ընկերներ, ֆրոնտը դատարկված է, ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը և միայն ուժեղ, կազմակերպված բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը և գոյությունը: Երիտասարդներ, եկեք մեզ մոտ, եղեք նրանց ոգին և աշխատեցեք նրանց հետ ընդհանուր ժողովրդական գործի համար:

Զորաբաժնի հրամանատար` Անդրանիկ

3. 02. 1918թ. Թիֆլիս

Աղբյուրը`  blognews.am

Կարող եք ծանոթանալ նաև`  Ծնունդդ շնորհավոր, Զորավար

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Զորավար Անդրանիկ»

  1. Նունե Մովսիսյան:

    Պատմում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհին՝ փոսի մեջ, տեսնում է մի բարուր: Վերցնում է բարուրը և մոտենում գաղթողների առաջին խմբին: «Ո՞վ է այս բարուրը թողել», — հարցնում է նա: Ոչ ոք չի ուզում հանձն առնել: «Եթե երեխան մայր չունի, թրատե՚լ նրան»,- վրդովված հրամայում է Անդրանիկը: Դրանից սարսափած մի կին ճչում է: «Վերցրու´,-դառնորեն ասում է Անդրանիկը և բարուրը մեկնում է նրան: — Եթե այս երեխան չլինի,վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պաշտպանի»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s