Հոգևոր մտորումներ. Աստված սեր է

29683511_1773432312678501_2704655253019167085_n

Աշխարհին` մարդուն, բնությանը, իրադրությանը, ինքներս մեզ նայենք Սիրով` սիրով լցված շիտակ ու խաղաղ հայացքով:

Եթե մենք համառորեն չենք ուզում հաղթահարել(կամ էլ ուզում ենք, բայց ալարում ենք ջանքեր գործադրել) մեր ներսում եղած չարությունն ու նախանձը, խանդն ու դժգոհությունը, ուրեմն ի՞նչ իմաստ ունի պահք պահել, եկեղեցի գնալ ու աղոթել: Սերը փորձում է մեր մեջ բնակվել, նայո՜ւմ-նայո՜ւմ է իր տեղը գրաված նախանձին ու մունաթին, էդպես էլ վիզը ծուռ`​ մնում է դրսում: Իսկ մեր ներսի Սեր ասվածին էնքան ենք խեղճացրել (մշեցի տատս կասեր` կուռկուռի ձագ ենք սարքել) որ մոմը ձեռքներիս ման գանք` չենք գտնի:

Մեր ներսի եղածին չենք գտնում, դրսից մտնողին էլ ներս չենք թողնում: Ու այսպես էլ ապրում ենք` դժգոհ ինքներս մեզնից, մեր բախտից ու երկրից: Ապրում ենք զայրացած ու նեղված` առանց հասկանալու, որ մեղավորը մենք ենք ու մեր անսերությունը…

Հաստատ արժե մեկ անգամ ևս այս շարքը կարդալ:

Պարտականությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է դյուրագրգիռ:
Պատասխանատվությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անհարգալից:
Արդարությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անողոք:
Ճշմարտությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է քննամոլ:
Բարեկրթությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է երկերեսանի:
Խելամտությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է խորամանկ:
Սիրալիրությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է կեղծավոր:
Կարգապահությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մանրախնդիր:
Իրավասությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է անհողդողդ:
Իշխանությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է բռնակալ:
Պատիվն առանց սիրո՝ մարդուն դարձնում է ամբարտավան:
Հարստությունն առանց սիրո՝ մարդուն դարձնում է ագահ:
Հավատն առանց սիրո՝ մարդուն դարձնում է մոլեռանդ:

Նաև` Ծաղկազարդ կամ Ծառ ծաղկեցավ

Ավագ շաբաթ. անպտուղ թզենի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Հոգևոր մտորումներ. Աստված սեր է»

  1. Уведомление: Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սուրբ Հարություն կամ Զատիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s