Եվգենի Եվտուշենկո «Պետք չէ վախենալ»

480615

«Ասես բնիկ հայի` Արարատը ձգում, կանչում է ինձ»: Եվգենի Եվտուշենկո

Եվգենի Եվտուշենկոն պոետ է, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, դերասան, խմբագիր, թարգմանիչ և ռեժիսոր։

Պետք չէ վախենալ

Պե՛տք չէ վախենալ խիտ մառախուղից,

Պե՛տք չէ վախենալ դատարկ գրպանից,

Պե՛տք չէ վախենալ լեռնահոսքերից,

Ո՛չ ճահճուտից, ո՛չ կեղտոտ սրիկայից:

Կարողացե՛ք ծիծաղել վախի աչքերին նայելով`

Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:

Պե՛տք չէ վախենալ դժվարին խնդիրներից,

Վախենա՛լ է պետք էժանագին հաջողությունից,

Պե՛տք չէ վախենալ ազնվության պատճառով կոտրված լինելուց,

Վախենա՛լ է պետք կեղծ ու կուշտ լինելուց:

Կարողացե՛ք ծիծաղել վախի աչքերին նայելով`

Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ:

Հեղինակ` Եվգենի Եվտուշենկո, 1978թ.

Աղբյուրը`  bards.ru

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 Responses to Եվգենի Եվտուշենկո «Պետք չէ վախենալ»

  1. Уведомление: Թարգմանություններ — Դասավանդողի մեդիադարակ

  2. Уведомление: «Պետք չէ վախենալ» – Հայկ Գիլոյան

  3. Уведомление: Կարդում ենք համաշխարհային գրականություն – Գարիկ Բարխուդարյան

  4. Уведомление: Մայիսի 2-8 – Սաթենիկ Հովհաննիսյան

  5. Уведомление: Կարդում ենք արտասահմանյան գրականություն — Անգելինա Ղազարյան

Оставьте комментарий