Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել»

3.jpg

Նախ մի քանի խոսք Սերգեյ Նիկոլաևիչ Լազարևի մասին: Սերգեյ Լազարևը մեր ժամանակակիցն է: Նա գրող է, փիլիսոփա, պարահոգեբան: Նրա ուսումնասիրությունների առանցքում մարդու և աշխարհի փոխհարաբերություններ են, մարդու աշխարհայացքով պայմանավորված նրա հետ կատարվող իրադարձությունների` պատճառահետևանքնային կապի քննությունը: Այս ոլորտում Լազարևը զարմանալի բացահայտումներ է արել: Իր վերջին գրքերից մեկում նա կարծիք է հայտնում, որ այն ամենը, ինչ ինքը գրում է, կարելի է ամփոփել չորս կանոնի մեջ.

  1. միշտ և ամենուրեք պահել սերն առ Աստված և ավելացնել այն
  2. ամեն ինչի մեջ տեսնել և սիրել Աստծուն, զգալ բարձրագույն կամքը
  3. մեղավորներ չփնտրել
  4. մարդկանց և աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: Աշխարհը սկսվում է սիրուց, լցվում է սիրով, գնում է դեպ սեր և դառնում է սեր:

Մտքեր Սերգեյ Լազարևի գրքերից

  1. Դուք իրապես կարող եք փոխել ձեր շուրջը ստեղծված իրավիճակը` միայն ինքներդ ձեզ փոխելով: Առաջին հերթին պետք է հրաժարվել իրավիճակը կառավարելու ցանկությունից: Հասկանալ, որ իրավիճակը կարող է փոքր գործերում ձեր դեմ լինել, բայց խորքային մակարդակում այն աշխատում է ձեր օգտին:
  2. Նախկինում ես չէի հասկանում` ինչու չի կարելի ընթերցանության ժամանակ կամ հեռուստացույց նայելիս հաց ուտել: Բանն այն է, որ հաց ուտելու ընթացքում գրքերից և հեռուստացույցի էկրանից փոխանցվող տեղեկությունն անարգել մուտք է գործում մարդու ենթագիտակցական շերտ: Իսկ դա կարող է տրավմայի ենթարկել մարդու հոգին:
  3. Ցանկացած հիվանդություն, օրգանիզմի կամ ֆունկցիոնալ մակարդակի խախտում արգելակում է հոգում զարգացող ագրեսիան:
  4. Ուզում եք, որ ես ձեզ խորհո՞ւրդ տամ` ինչպես առողջ լինել և երկար ապրել. երբե՛ք, ո՛չ մեկին, ո՛չ մի բանի համար պահանջ մի ներկայացրեք` ո՛չ ճակատագրին, ո՛չ Աստծուն, ո՛չ անցյալին, ո՛չ էլ մարդկանց: Արտաքին հարաբերությունների մեջ դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես, բայց հիշի՛ր, որ քո ներսում ցանկացած պահանջ պարունակում է ոչնչացման ծրագիր. ընդ որում, ծրագիրն այդ դու ես ներկայացնում քո մարմնին: Մեր օրգանիզմն ի սկզբանե կառուցված է այնպես, որ բջիջը, իր անձնական շահերից ելնելով, չի կարող բողոք ներկայացնել մարմնին: Չի կարող, որովհետև դա, ըստ էության, օրգանիզմի քայքայման ծրագիր է: Հետևաբար, նման բջիջը մերժվում է և հիվանդանում:
  5. Կյանքում մենք հաճախ մեզ թույլ ենք տալիս վատը խոսել մարդկանց, ինքներս մեր, սեփական ճակատագրի մասին: Պարզվում է, որ այս սովորությունը ոչնչացնում է մարդու … ատամները:
  6. Մենք միշտ ենթագիտակցորեն առաջինը վիրավորում ենք նրան, ով հետո իր վարքագծով վիրավորում է մեզ:
  7. Բանն այն է, որ Քրիստոսի պատվիրանները հասցեագրված են ոչ թե ձևին, այլ բովանդակությանը, մեր զգացմունքներին: «Եթե մի երեսիդ ապտակում են, մյուսը դեմ տուր» պատվիրանը չի ժխտում ֆիզիկական պաշտպանությունը: Այն ուղղակի նշանակում է, որ պատասխան ագրեսիան չպետք է ներսից բխի:
  8. Սկսեք զգացողությունից, որ ցանկացած պահի ամեն ինչ, ինչ կա ձեր շրջապատում, կարող է անհետանալ, որ սիրելի մարդը ցանկացած պահի  կարող է դավաճանել, հեռանալ, վիրավորել կամ մեռնել: Որ ամեն վայրկյան կարող ես մեռնել և դու: Դրանից հետո պահանջներն աստիճանաբար կանհետանան, կմնա միայն սերը: Ձեր սիրո զգացումը չպետք է կախված լինի որևէ բանից:
  9. Բուժման ցանկացած մեթոդ, որն ուղղված չէ մարդու հոգևոր զարգացմանը, հանգեցնում է դեգրադացման:
  10. Գիտակցության, տրամաբանության, նախատինքների և պահանջներ ներկայացնելու միջոցով մարդկանց կրթելն անիրական է: Զգացե՛ք բացարձակ ներքին անպաշտպանություն: Բա՛ց թողնեք ամեն ինչ, բացի սիրուց:
  11. Եթե ինչ-որ մեկն իմ հանդեպ ագրեսիա է դրսևորում, նշանակում է` իմ ներսում նմանօրինակ ծրագիր կա դրված: Ես հեռացնում եմ այն, և հարձակումն ինքնաբերաբար դադարում է: Ագրեսիայի ցանկացած դրսևորում անհնար կդառնա միայն այն դեպքում, եթե իմ հոգում նմանօրինակ ծրագիր չլինի:

Թարգմանության ծաղկաքաղը` Նունե Մովսիսյանի

Հետգրություն

Սերգեյ Լազարևին, որպես պարահոգեբանությամբ զբաղվողի, գիտությունը և եկեղեցին չեն ընդունում: Ինչևէ, որոշումը ձերն է` կարդալ, թե չկարդալ Լազարևի գրքերը: Ուղղակի մի խորհուրդ` Լազարևի գրքերը կարդալու և տեսանյութերը նայելու համար հոգևոր որոշակի պատրաստվածություն է պետք ունենալ, հակառակ դեպքում դրանք կարող են ոչ բարերար ազդեցություն թողնել ընթերցողի կամ տեսանյութը նայողի վրա (որ չասեք` չասաց):

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 отзывов на “Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել»

  1. Կարոտեցի Ձեզ…, իմ տիկին Նունե…

    Нравится

  2. Նունե Մովսիսյան:

    Ջան…

    Нравится

  3. Уведомление: Սերգեյ Լազարև «Եթե ուզում եք առողջ լինել» | Մարինե Մկրտչյան

  4. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սերգեյ Լազարև «Ծնողների դաստիարակություն» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սերգեյ Լազարև «Երբ կորչում է սերը…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հիվանդությունը` ազդանշան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Սերգեյ Լազարև «Սովորեք սիրել այն, ինչը Ձեզ դուր չի գալիս» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s