Լուիզ Հեյ «Դու կարող ես առողջացնել քո կյանքը»

6610d459e8c8d60d9e137b7aba750399.jpg

Լուիզ Հեյը ամերիկացի հոգեբան է: Նա աշխարհին հայտնի է «Դու կարող ես առողջացնել քո կյանքը» (You Can Heal Your Life) գրքերի շարքով: Լուիզ Հեյի գրքերը թարգմանվել են աշխարհի 33 լեզուներով: Գրքերի ընդհանուր տպաքանակը, 2014թ տվյալներով, գերազանցել է 50 միլիոնը: Մահացել է 2017 թ.-ին, 91 տարեկան հասակում, Կալիֆորնիայում:

Լուիզ Հեյի ուսմունքի առանցքը մարդու ինքնառողջացումն է և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիների մատնանշումը: Նա հիշեցնում է, որ մենք լիովին պատասխանատու ենք մեր կյանքի բոլոր իրադարձությունների` և՛ լավի, և՛ վատի համար: Մեր ամեն մի միտք ստեղծում է մեր ապագան: Ընդ որում, տիեզերական ուժերը երբեք չեն դատում և չեն քննադատում: Նրանք մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք` մեր համոզմուքներն արտացոլելով ավտոմատ կերպով` ​ինքնաբերաբար:

Որպեսզի մեր մտքերը մեզ չվնասեն, կարևոր է հիշել հետևյալը.

  • մի՛ փորձեք շտկել ձեր խնդիրները, փորձե՛ք շտկել ձեր մտքերը: Մտքերը շտկելուց հետո խնդիրները կհարթվեն
  • սերը ուրիշ մեկի հանդեպ, ի՛նչ խոսք, գեղեցիկ է, բայց… անցողիկ: Հավերժական է ինքդ քո հետ ունեցած սիրավեպը. այն ընդմիշտ է: Սիրե՛ք ձեր ներսի ընտանիքը` երբ դուք երեխա էիք, հետո դարձաք ծնող: Սիրե՛ք ձեր անցնող տարիները
  • մեր մարմինն ամբողջ ընթացքում խոսում է մեզ հետ: Եթե՜ միայն մենք նրան լսելու ժամանակ գտնեինք: Մարմնի յուրաքանչյուր բջիջ արձագանքում է մեր յուրաքանչյուր միտք և յուրաքանչյուր բառ
  • մեր կյանքի ճանապարհի վրա միայն երկու տրված կետ կա` ծնունդ և մահ: Անցնելիք ճանապարհը որոշում ենք ինքներս
  • երբ մարդը հիվանդանում է, պետք է սրտում որոնի-գտնի, թե հատկապես ում պիտի ների
  • ուժի կենտրոնն այստեղ է և հիմա` մեր մտքերում
  • այն, ինչ դուք տալիս եք` ձե՛զ է վերադառնում
  • անցյալը բա՛ց թողեք սիրով, շնորհակա՛լ եղեք անցյալին, որ ձեզ առաջնորդել է
  • եթե ձեր գլխում բացասական բնույթի միտք է հայտնվում, ապա ճամփու դրեք`ասելով. «շնորհակալություն մասնակցության համար»
  • մարդիկ, ովքեր սեր չեն զգում սեփական անձի նկատմամբ, որպես կանոն, չեն կարողանում և ներել
  • սիրե՛ք ձեզ հենց հիմա, մի՛ սպասեք` երբ եք կատարյալ դառնալու
  • եթե մենք ինչ-որ բան վերցնում ենք առանց թույլտվության` մենք կորցնում ենք, եթե տալիս ենք, ապա ստանում ենք. այլ կերպ չի կարող լինել
  • տվե՛ք ձեր եկամուտի տասներորդ մասը և պատրաստվեք նոր գումար ընդունելու
  • մենք մեր հավատալիքները ձևավորում ենք մանկության ժամանակ, հետո կյանքի միջոցով անցնելիս` վերագտնում ենք իրավիճակներ, որոնք համապատասխանում են մեր համոզմունքներին
  • ամեն ինչ աշխարհում սպասում է` երբ եք, ի վերջո, որոշելու ծանոթանալ անհամար հարստությունների հետ: Փողը շատ ավելին է, քան դուք կարող եք ծախսել: Մարդիկ շատ ավելին են, քան դուք կարող եք հանդիպել ձեր կյանքի ընթացքում: Ուրախությունը շատ ավելին է, քան դուք կարող եք պատկերացնել: Եթե դուք հավատում եք սրան, ուրեմն կունանաք այն ամենը, ինչ որ կցանկանաք ունենալ
  • մարդիկ, ովքեր քեզ տառապանք են պատճառել, նույնքան վախեցած են եղել, որքան դու հիմա
  • մրցակցությունը և քեզ ուրիշների հետ համեմատելը. ահա՛ ստեղծագործական անձնավորության դառնալու երկու հիմնական խոչընդոտները
  •  անցյալը հեռացել է ընդմիշտ: Սա փաստ է, և դու ոչինչ անել չես կարող: Միակ բանը, որ կարող եք անել` անցյալի մասին ձեր մտքերը փոխելն է: Հիմարություն է ներկա պահին ինքդ քեզ պատժել միայն այն բանի համար, ինչ է թե անցյալում ինչ-որ մեկը քեզ վիրավորել է
  •  յուրաքանչյուրիս մեջ մինչև հիմա կա երեք տարեկան երեխա, ով վախենում է, ով միայն մի քիչ սեր է ուզում
  • սերը մեր խնդիրների միա՛կ պատասխանն է և ճանապարհը` ներելու միջով անցնող: Ներողամտության մեջ ցնդում է վիրավորանքը
  • բոլոր` այսպես կոչված խնդիրները ոչ այլ ինչ են, եթե ոչ մեզ փոխելու և հասունացնելու նոր հնարավորություններ
  • սերը չի կարող մարդուց դուրս լինել, այն ապրում է մարդու ներսում միայն: Որքան ուժգին եք դուք սիրում, այնքան շատ սիրով եք դուք շրջապատվում
  • մշտապես հիշել անցյալը` նշանակում է գիտակցաբար հիվանդացնել ինքդ քեզ
  • փոփոխություններին վերաբերեք` ինչպես բնակարանի մաքրում: Սկզբում` մեկը, հետո` մյուսը, վերջում նայում ես` ամեն ինչ փայլում է
  • ամենը, ինչ դուք պիտի իմանաք, կունենաք ճի՛շտ տեղում և ճի՛շտ ժամանակին:

Աղբյուրը` Фитнес для мозга

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև Լուիզ Հեյի տեսանյութերին

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Լուիզ Հեյ «Դու կարող ես առողջացնել քո կյանքը»

  1. Уведомление: Հուլիս-օգոստոսը` շաբաթ-կիրակի 2018 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Լուիզ Հեյ «Սիրիր քեզ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s