Մարդիկ թևերը պարզում են, որպեսզի դիմացինին գրկեն: Եվ ի՛նչ ասես, ինչե՜ր ասես կարող է լինել նրանց մեջ:
Գրկախառնության ժամանակ ծնվում է գրկի մեջ միշտ մնալու և գրկում անհետանալու ցանկություն: Պարզած թևերի մեջ կա երազանք, մարդեղենացում, հեքիաթային մի ինչ-որ բան, բայց և… արդեն տեղի ունեցած մի բան: Կամ էլ` հանկարծակի ձախողում և դատարկություն:
Գրկախառնության մեջ կա հանգստություն, տառապանք, ծարավ, ուրախություն, թախիծ, արագացող պուլս, սրտխփոց, թուլություն և ուժ: Գրկախառնության մեջ ամփոփվում են տարիներ, երկար օրեր և վայրկյաններ:
Գրկախառնության մեջ ինչ-որ բան կա, առանց որի մենք չենք կարող ապրել, ընդ որում, ամեն մեկին անհրաժեշտ ինչ-որ մի բան: Մեր գրկախառնությունների մեջ (եթե, իհարկե դրանք մեզ համար ցանկալի են), չկա մահ, կա միայն կյանք:
Գրկախառնությունները կյանքի այն կարևոր և հազվագյուտ պահերից են, որից այլևս վերադարձ չկա դեպի անցյալ ժամանակ. չկա վերադարձ անցյալում ունեցած մտքերին, անցյալի հայացքներին և նամակներին: Գրկախառնությունը միշտ նոր ելակետ է. երջանկության աշխարհ կամ էլ ասենք` ցավի մոռացություն:
Մենք հաճախ մեր գիրկը բացում ենք մտածված, որպեսզի գրկենք նրանց, ով մեզ թանկ է, բացառությամբ այն դեպքերի, երբ պարզապես գոյություն ունի անհնարինություն և առկա է հեռավորության գործոնը:
Հարց է առաջանում, իսկ մեր ինչի՞ն են պետք դեպ մեզ պարզած ձեռքերը, մարմինը, ժպիտները, կարծիքները, ակնկալիքներն ու սրտխփոցները: Դե՛, որովհետև նրանց մեջ է մեր կրակը, նրանց միջոցով մենք ապրում ենք: Մենք, առանց գրակախառնության, մեռնում ենք լուռ:
Մարդիկ պարզում են թևերը, և միայն այն պահին, երբ խաչվում են ձեռքերը, իսկ մարմինները հպվում են միմյանց, կարելի է վստահ-հստակ ասել, ասել ինքդ քեզ և երկուսին առանձին-առանձին` դուք, որպես ընկերներ, ունեք միմյանց: Հենց այդ պահի մեջ է գրկախառնության ողջ ճշմարտությունը, և այդ ճշմարտության ամբողջ կախարդանքը…
Աղբյուրը` Ксения Лысова
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ