Ռամի Բլեկտը մեր ժամանակի հայտնի հոգևոր ուսուցիչներից է, հոգեբանական գիտությունների թեկնածու է, այլընտրանքային բժշկության դոկտոր: Նա աշխարհի բազմաթիվ քաղաքական առաջնորդների, ականավոր հասարակական գործիչների և հայտնի գործարարների խորհրդական է: «Սեմինարների մոլորակի» պորտալի 2015, 2016 և 2017 թվականների հետազոտությունների համաձայն, Ռամի Բլեկտը տեղ է զբաղեցրել մեր ժամանակի 100 ամենահայտնի հոգևոր ուսուցիչների վարկանիշային աղյուսակում` որպես շատերի անձնական զարգացման մեջ ունեցած մեծագույն ներդրող:
Սերը գոհության կարգավիճակ է: Այն ներքին վիթխարի ուժերի կենտրոնացում է՝ լի բավարարվածությամբ և լիությամբ, մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների նեղ շրջանակից դուրս կարգավիճակ: Գլխավոր հարցը, որ մենք պետք է տանք ինքներս մեզ՝ պիտի լինի ոչ թե «Ինչպե՞ս ես կարող եմ սեր գտնել», այլ «Ինչպե՞ս սեր տալ»: Ի վերջո, ակնհայտ է, որ, եթե մենք ձգտում ենք սեր տալ, այն անպայման վերադառնում է մեզ մոտ, որովհետև նման կարգավիճակում մենք սերը ընկալում ենք ի սկզբանե մեզ բնորոշ մի բան: Եվ ընդհակառակը, երբ մենք սեր ենք փնտրում դրսում, ապա այն անխուսափելիորեն փախչելու է մեզնից, որովհետև մենք սերը ընկալում ենք մեզ չպատկանող՝ մեզնից դուրս մի բան: Մենք սեր փնտրում ենք դրսում, առաջին հերթին սեռական զուգընկերոջ մեջ: Անշուշտ, կարող է լինել և սեր հարազատների, ընկերների հանդեպ: Մենք ուզում ենք, երբեմն նաև պահանջում ենք, որպեսզի մեզ սիրեն՝ աշխարհին անշահախնդիր և ընդհանրական սեր տալու փոխարեն:
Մեր անձնային փոխհարաբերությունները խնդրահարույց են դառնում միայն այն պատճառով, որովհետև մեզանում բացակայում է ճշմարիտ Անշահախնդիր սերը: Մենք մերձավորի հետ ունեցած հարաբերություններում փնտրում ենք մի բան, որը կարող է մեզ տրվել միայն Աստծո հետ ունեցած կապի շնորհիվ:
Շատերը հիմա փորձում են գտնել հավերժական, անվախճան սեր, բայց մարդկանց միջև եղած հարաբերությունները ժամանակավոր են: Մարդիկ կարող են անմահություն գտնել միայն այն դեպքում, եթե ուրիշ մեկի մեջ տեսնեն Աստվածայինի դրսևորումներ` այդ մեկին ընկալելով որպես Աստծո մի մասնիկ: Առանց Աստծոն ճանաչելու, ով ներկա է բոլորիս և ամեն մեկի ներսում, մենք գոհունակություն չենք կարող ունենալ որևէ կապի մեջ: Մենք ծնվում և մեռնում ենք մենակ, և մեկ ուրիշի հետ ֆիզիկապես կամ հոգևոր կապով կարող ենք միավորել միայն ճակատագրի կարճատև պահերին: Բայց իրականում մենք երբեք մենակ չենք մնում: Մեր իրական Եսը իր մեջ ներառում է ամբողջ Տիեզերքի գիտակցությունը, պարզապես հարկավոր է հայացքն ուղղել ներս և գտնել այն:
Ճշմարիտ կապերը ձևավորվում են այն ժամանակ, երբ մենք Աստվածային ծագում ենք տեսնում ուրիշ մարդկանց և գոյություն ունեցող ամեն բանի մեջ: Դրա համար անհրաժեշտ է դուրս գալ մարմնի բոլոր սահմաններից, կաղապարներից և կապ հաստատել Աստծո հետ:
Բայց մենք կապված լինելով ինչ որ մեկին` փչացնում ենք թե՛ մեր, թե՛ նրա կյանքը: Կապվածությունն այն է, երբ կառչում ենք ինչ որ մեկին` նրան և քեզ թույլ չտալով հարդես գալ բնական կերպարով:
Աղբյուրը` Рами Блект
Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Հրաժարվեք պահանջներ ներկայացնելուց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի հաշվետվություն (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. սեպտեմբեր-դեկտեմբեր | Ավագ դպրոց
Уведомление: Դասավանդողի ուսումնական գործունեության ամփոփում (սեպտեմբեր-դեկտեմբեր) — Դասավանդողի մեդիադարակ