Անկախությունը՝ ամենօրյա աշխատանք

11

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»: Հրանտ Մաթևոսյան

«Այսպիսի հարց են տալիս հաճախ` մենք ի՞նչ ձեռք բերեցինք և ի՞նչ կորցրեցինք: Եղբա՛յր, անկախության ժամանակ կորցնել չի կարելի: Հակառակն ասեմ` անկախությունն է կորցնում: Մենք չենք կարողանում համապատասխանել անկախության բարոյականին` դրա համար պիտի լինես ազնվարյուն, ազնվատոհմ: Մենք երկար ժամանակ ստրկական վիճակի մեջ կորցրեցինք դա: Մեր առջև դուռ է, որի վրա գրված է անկախություն: Այդ դուռը պիտի կարողանանք լրիվ բացել, դեռ կիսաբաց է: Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախությունը նույնիսկ խոսքուզրույցի առարկա չպետք է դառնա: Եթե մեկը դեմ է անկախությանը, ուրեմն, նա ստորագրել է իր մարդ չլինելու, գոյություն չունենալու տակ»: Աղասի  Այվազյան

«Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը։ Անկախությունը նույնիսկ գոյության նպատակ չէ, որովհետև մարդու բնածին իրավունքը ազատությունն է։

Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ։ Եվ միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ։ Եվ ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը։ Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ։ Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը։ Մենք ձգտում ենք անկախության, գնում ենք դեպի անկախություն, պետք է պայքարենք այդ անկախության համար՝ հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ Հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պե՛տք է լինի, և այդ իրավունքը կապացուցի աշխարհին և կստիպի, որ աշխարհը հարգի այդ իրավունքը։ Կեցցե՛ հայ ժողովուրդը»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1990

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Անկախությունը՝ ամենօրյա աշխատանք

  1. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  2. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  3. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  4. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  5. Уведомление: Անկախությունը՝ ամենօրյա աշխատանք — {Սեդա Հովհաննիսյան, 10-1 դասարան}

Оставьте комментарий