
Տղամարդն արարածներից բարձրագույնն է,
Կինը` իդեալներից վսեմագույնը…
Տղամարդն ուղեղ է,
Կինը` սիրտ…
Ուղեղը լույս է տալիս, սիրտը` սեր,
Լույսն արգասավորում է, սերը հարություն է տալիս:
Տղամարդն ուժեղ է մտքի շնորհիվ,
Կինը ուժեղ է` արցունքների…
Միտքը համոզում է, արցունքները` հուզում…
Տղամարդն ունակ է ամենայն հերոսության,
Կինը` ամեն մի զոհողության…
Հերոսությունն ազնվացնում է,
Զոհողությանը` բարձրացնում:
Տղամարդը կոդ է,
Կինը` ավետարան…
Կոդն ուղղորդում է,
Ավետարանը` կատարելագործում:
Տղամարդը մտածում է,
Կինը` երազում…
Մտածել` նշանակում է գլխի մեջ ուղեղ ունենալ,
Երազել` նշանակում է գլխում փայլատակում ունենալ:
Տղամարդն արծիվ է, որ թռչում է,
Կինը սոխակ է, որ երգում է…
Թռչել` նշանակում է տիրել տարածությանը,
Երգել` նշանակում է նվաճել հոգին…
Եվ, վերջապե՛ս`
Տղամարդն այնտեղ է, ուր ավարտվում է երկիրը…
Կինն այնտեղ է, որտեղ սկսվում է երկինքը…
Աղբյուրը` Виктор Гюго «Мужчина и женщина»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Վիկտոր-Մարի Հյուգո
Уведомление: Վիկտոր-Մարի Հյուգո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)