Վիկտոր-Մարի Հյուգո (լրացված)

HyugoՓետրվարի 26-ին ծնվել է Վիկտոր-Մարի Հյուգոնֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ, ֆրանսիական դեմոկրատական ռոմանտիզմի առաջնորդն ու տեսաբանը։ Ֆրանսիայում Հյուգոյին ճանաչում են որպես բանաստեղծ, սակայն ամբողջ աշխարհում շատ ավելի հայտնի են նրա վեպերը` «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Թշվառները», «Մարդը, որ ծիծաղում է» :

Երկու վեպերն էլ հայերեն են թարգմանվել դեռևս նրա կենդանության օրոք: Վիկտոր Հյուգոն «Թշվառները» վեպի թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանին հղած նամակում  գրել է. «Ձեր հիանալի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում անցյալի խորհրդավոր նշույլի շողշողալը: Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը: Երախտագիտությամբ եմ ընդունում Ձեր ազնիվ ձոնը և շնորհակալություն հայտնում»:

Նա ուներ հսկայական հարստություն և ունեցվածք, սակայն պնդեց, որ իրեն թաղեն աղքատների անվճար գերեզմանոցում: Հյուգոն մահացել է 83 տարեկանում։ Թաղման արարողությունը տևել է 10 օր։ Մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։

Մտքեր Հյուգոյից

►Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչև երկինք և հակառակը` խորտակել հիմնովին: Մենք մեր արարքների երեխաներն ենք:

►Օգտագործեք ձեր եսը, քանի դեռ դրա տերն եք:

►Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը` աղքատություն:

►Բարի լինելը չափազանց հեշտ է: Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար:

►Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը՝ ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ։

►Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում:

►Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում:

►Ծիծաղն արև է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը:

►Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը:

►Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց:

►Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ և եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ:

►Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը` ընթերցողը:

►Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է:

►Մեծ խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջեւ ծնկի եմ իջնում:

►Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է:

►Մահը փոխակերպում է հավերժական լույսի:

► Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնել նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբում է` մեկնել նշանակում է մեռնել:

► Ստելը բացարձակ չարիք է: Քիչ ստել հնարավոր չէ. ով ստում է, ողջ սուտն է ասում. ստելը նույն ինքը սատանայի դեմքն է: Սատանան երկու անուն ունի` սատանա և սուտ:

► Քաղցրություն ու խորություն. այդտեղ է ամբողջովին կինը. այդտեղ է ամբողջ երկինքը:

► Նրա հոգին դուրս էր եկել իր ուղուց, պարկեշտությունը ուղիղ գծով անդիմադրելիորեն առաջ էր նետվել ու բախվելով Աստծուն՝ փշրվել էր:

► Ահա թե ինչպես են մարդիկ ապուշանում, որովհետև առանց Աստծու են իրենց հաշիվն անում:

► Ամեն մարդ Աստծուն պաշտելու իր ձևն ունի:

► Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին և փոքր վտանգներ են: Կարևոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:

► Պետք է ճշմարտության հոտն առնել, պեղել հողի տակ և գտնել: Այդ ժամանակ նա ձեզ առաջնակարգ հաճույքներ կպատճառի:

► Կամ պետք է ուտող լինես, կամ ուտվես: Ես ուտում եմ: Ավելի լավ է ատամ լինել, քան խոտ:

► Ամենքս էլ, ով էլ որ լինենք, ունենք մեր տենչալի էակները: Եթե նրանք պակասում են մեզ, պակասում է և օդը, և մենք խեղդվում ենք ու այնժամ մեռնում: Սարսափելի է մեռնել սիրո պակասից, դա հոգու շնչահեղձություն է…

► Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել, ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:

► Ամենագեղեցիկ տաճարը աստծուն շնորհակալություն հայտնող դժբախտի մխիթարված հոգին է:

►Աներկյուղ դիտում եմ հավերժական ստվերների գերեզմանը, որովհետև գիտեմ, որ եթե մարմինն այնտեղ մի բանտ է գտնում, հոգին թևեր է առնում։

►Ոչ մի արտաքին գեղեցկություն չի կարող լինել ամբողջական, եթե այն ակտիվացված չէ ներքին գեղեցկությամբ: Հոգու գեղեցկությունը տարածվում է կարծես առեղծվածային լույսի ներքո` ֆիզիկական գեղեցկությամբ:

►Եվ ինչ է, ի վերջո, մահը։ Ոչ հաճելի մի վայրկյան, ճանապարհային պարտք, անցում դեպի ոչնչությունից անիրականություն։

►Դուք ինձ մեղադրում եք ասելով, որ ես հպա՞րտ եմ: Այո, դա ճիշտ է: Իմ հպարտությունն իմ ուժն է:

►Ես երջանկություն ունեմ անցկացնել իմ օրը հանճարեղ մարդու հետ, այսինքն՝  ինքս ինձ հետ, իսկ դա շատ հաճելի է։

Մեջբերումները`  Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» և «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքերից

1997 թվ.-ին, Վիկտոր Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճարը» գրքի մոտիվներով բեմադրվում է համանուն մյուզիքլը, որը 1999 թվականին ընտրվում է որպես տարվա լավագույն մյուզիքլ, իսկ «Belle» երգը դառնում է «Տարվա երգ»:

Կարող եք ծանոթանալ նաև՝  Վիկտոր Հյուգո «Տղամարդը և կինը»

Վիկտոր Հյուգո, բանաստեղծություններ, թարգմանիչ՝ Արման Կոթիկյան

Վաղն այգաբացին հենց հանդը ճերմակի

Վաղն այգաբացին հենց հանդը ճերմակի,
Ես կմեկնեմ: Տես, գիտեմ, սպասում ես:
Մացառուտը կանցնեմ ու լանջը սարի:
Կենալ երկար չեմ կարենա առանց քեզ:

Աչքերըս չռած մտորմունքին լուռ,
Չեմ տեսնի ոչինչ, ոչինչ չեմ լսի,
Կորակռնակ, մենակ, խաչակուռ,
Տխուր, ու ցերեկը գիշեր կթվի:

Չեմ նշմարի երեկոյի թափվող ոսկին,
Ափ ծփացող առագաստը Արֆլյորի,
Ու հենց հասնեմ, քո շիրիմին
Ես կփարեմ կանաչ մի փունջ փշարմավի:

Demain dès l’aube

Demain, dès l’aube, à l’heure où blanchit la campagne,
Je partirai. Vois-tu, je sais que tu m’attends.
J’irai par la forêt, j’irai par la montagne.
Je ne puis demeurer loin de toi plus longtemps.

Je marcherai les yeux fixés sur mes pensées,
Sans rien voir au dehors, sans entendre aucun bruit,
Seul, inconnu, le dos courbé, les mains croisées,
Triste, et le jour pour moi sera comme la nuit.

Je ne regarderai ni l’or du soir qui tombe,
Ni les voiles au loin descendant vers Harfleur,
Et quand j’arriverai, je mettrai sur ta tombe
Un bouquet de houx vert et de bruyère en fleur.

Victor Hugo

Թարգմանությունը՝  Արտակ Հերիքյանի 

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Վիկտոր-Մարի Հյուգո (լրացված)

  1. Уведомление: Վիկտոր Հյուգո Մեդիափաթեթ | Անի Հարությունյան

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Վիկտոր Հյուգո «Տղամարդը և կինը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s