1. Դատարկության օրենք
Եթե ձեզ հարկավոր են նոր կոշիկներ` շպրտեք հները: Եթե ձեզ հարկավոր է նոր զգեստ` բեռնաթափեք զգեստապահարանը: Դուք պետք է ինքնակամ կերպով հրաժարվեք ձեր կարծրատիպերից:
2. Շրջանառության օրենք
Պատրաստ եղեք թողնել ինչ-որ բան, որը դուք ունեք, որպեսզի ստանաք ինչ-որ բան, որն ուզում եք ունենալ:
3. Երևակայության օրենք
Նախ ձեր երևակայության մեջ դուք պետք է տեսնեք զարգացումը: Նկարագրեք իդեալական օրվա ձեր տեսլականը և ոչ մեկին մի ասեք, բացառությամբ նրա, ում վստահում եք: Այդ նկարագրությունը ձեռքի տակ պահեք, և ազատ ժամանակ վերընթերցեք այն:
4. Ստեղծագործության օրենք
Մարդը կարող է զարգանալ սեփական մտածողության էներգիայի, ինտուիցիայի և երևակայության շնորհիվ:
5. Տալու և ստանալու օրենք
Եթե դուք տալիս եք ինչ-որ բան, ապա այն ձեզ է վերադառնում տասնապատիկ: Երբ դուք պարգև եք ստանում, շատ կարևոր է, որ այն կիսեք շրջապատի մարդկանց հետ: Իսկ, եթե դուք պարգև ունեք և այն չեք օգտագործում` դրանով վիրավորում եք ձեր Աստվածային էությունը: Որպեսզի ձեր ունակություններին պատշաճ կերպով վերաբերմունք ցույց տաք, դուք պետք է դրանցով ուրախանաք` ձեր ունեցածը կիսելով ուրիշների հետ: Նման ձևով վարվելու դեպքում` դուք էլ ավելի շատ կստանաք:
6. Տասանորդի օրենք
Տիեզերքը միշտ վերցնում է իր տասանորդը: Դա ուղղակի երախտագիտության օրենք է աջակցության աղբյուրին` ձեր ստացածի 10%-ի չափով: Դուք երբեք չեք իմանա, թե ձեր տված տասանորդը ինչպես կվերադառնա ձեզ: Փողը սովորական երևույթ է, բայց այն նույնպես կարող է ձեզ մոտ հոսել ինչ-որ մեկի հետ հաշտեցման, նոր բարեկամական հարաբերությունների հաստատման, առողջացման հետ և այլն:
7. Ներման օրենք
Եթե դուք չեք կարողանում ներել մարդկանց, դուք չեք կարող ընդունել ձեր բաժին հարստությունը: Եթե ձեր հոգին լցված է ատելությամբ, սերը չի կարող իր տեղը գտնել ձեր սրտում: Դուք պետք է ազատվեք բացասական զգացումներից, որոնք ուտում են ձեզ և հանգիստ չեն տալիս:
Աղբյուր` Рэнди Гейдж — 7 духовных законов вашего процветания
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Ժամանակակից հոգևոր գրականության անհատական-ընտանեկան ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: «Հոգևոր ընթերցումներ» նախագիծ – Մելքոնյան Նարե