Դրական էներգիայով մարդիկ. Լեոնովի էֆեկտ

30190529

Դրական էներգիա ունեցող մարդուն հեշտ է ճանաչել. նրա ներկայությունից մարդիկ իրենց լավ են զգում` և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, անգամ այն դեպքում, երբ այդ մարդը լուռ նստած կարդում է կամ խոսում տարբեր թեմաներից: Կամ էլ` անեկդոտներ և զվարճալի պատմություններ է պատմում: Կամ դաշնամուր է նվագում, կամ վատ պարում է…

Բացարձակ նշանակություն չունի, թե նա ինչ է անում: Ուղղակի նրա ներկայությամբ մարդիկ սկսում են իրենց լավ զգալ և վերջ: Մարդկանց տրամադրությունը բարձրանում է, ապրելն էլ գալիս է: 

Դրական էներգիայով օժտված մարդիկ հնարավոր է, որ չիմանան իրենց այդ կարողության մասին, ինչպես չգիտեր դերասան Լեոնովը: Նրան բժիշկ ընկերը հրավիրել էր իր կլինիկա` սիրտը ստուգելու: Հիվանդները դերասանին ճանաչում են, սկսում են ողջունել և ինքնագիր խնդրել: Եվ, քանի որ Լեոնովը բարի մարդ էր, նա ոչ միայն ինքնագրեր էր տալիս, այլև զրուցում էր հիվանդների հետ: Անեկդոտներ և զվարճալի պատմություններ էր պատմում, պարզապես խոսում էր կյանքի մասին: Ի զարմանս բժիշկների, հիվանդները սկսեցին լավ զգալ, ակնհայտորեն շատ ավելի լավ, նախքան Լեոնովի գալը: Բժիշկներից մեկը կատակեց. «Արի կլինի վերակենդանացման բաժանմունք գործուղենք»:

Լեոնովը կատակը լուրջ ընդունեց և առաջարկեց իրեն վերակենդանացման բաժանմունք տանել: Այնտեղ նա առաջվա նման խոսեց, բայց շատ ավելի քիչ: Գլխավորն այն էր, որ Լեոնովը մտավ ներս, եղավ ծանր հիվանդների հետ: Բժիշկները զարմանքով նկատեցին, որ հիվանդներին կցված սարքերը սկսեցին լավ արդյունքներ ցույց տալ: Հիվանդների վիճակը բժիշկների աչքի առաջ սկսեց բարելավվել: Ծանր հիվանդները սկսեցին իրենց լավ զգալ այն դեպքում, երբ գեր, կարտոֆիլանման մեծ քթով դերասանը առանձնապես բան չէր անում. դեղ չէր տալիս, խրախուսական կարգախոսներ չէր ասում, նա ընդամենը կանգնում էր կամ քայլում էր հիվանդասենյակով:

Բժիշկներն այդ երևույթն անվանեցին «Լեոնովի էֆեկտ»: Այդպիսի ազդեցություն են թողնում դրական էներգիա ունեցող մարդիկ: Նրանց հիմնական նշանը հետևյալն է` երբ մոտ են, մարդիկ ապրելու ուժ և ցանկություն են ունենում:

Ասում են, որ էներգիան չունի «մինուսներ» և «պլյուսներ». հնարավոր է, որ դա այդպես է: Միայն թե մի մարդու մեջ այդ էներգիան թունավոր գազից վերածվում է թունավոր ռադիացիայի, իսկ մյուսի մոտ դառնում է նեկտար և կյանքի էլիքսիր: Ամեն ինչ կախված է իրենից` մարդուց, նրա հոգուց և մարդկանց հանդեպ ունեցած նրա վերաբերմունքից: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ մարդը սուրբ լինի կամ էլ առաքինության օրինակ: Պարտադիր էլ չէ, որ նա առողջ, ուժեղ, երիտասարդ լինի: Կարևորը, որ ունենա բարի հոգի, լինի մարդասեր և գթասիրտ: Կյանքի էներգիան նրա ներսում կարող է բուժիչ դեղամիջոց դառնալ ուրիշների համար: Նա ինքն է դառնում դեղամիջոց և փրկություն:

Դրականորեն լիցքավորված մարդկանց ներկայությամբ բույսերը լավ են աճում, կենդանիներն ապաքինվում են, իսկ մարդիկ` բուժվում: Էներգիայի հոսք և թեթևակի ժպիտ է հայտնվում մարդկանց մոտ, երբ նրանց կողքին հայտնվում են դրական էներգիայով օժտված մարդիկ: Դա էլ հենց բուժման սկիզբն է: Տեղի է ունենում խնդրից շեղում. հիվանդության նկատմամբ ունեցած ուշադրությունը շեղվում է` հիվանդի կենտրոնացումը տեղափոխելով դրական էներգիայով մարդկանց վրա, այնուհետև վերջիններից նրանց են անցնում «լավ մտքերը», իսկ դրական էներգիայով մարդիկ «հավաքում են» վատը: Այսպես է գործում դրական էներգիայով օժտված մարդկանց` ուրիշների վրա ունեցած ազդեցության մեխանիզմը:

Լավ կլինի, որպեսզի նման մարդկանց աջակցություն և համակրանք ցուցաբերվի` այսկերպ երախտագիտություն հայտնելով ստացած ուժերի համար: Չէ՞ որ նրանք էլ մարդ են և իրենց հանդեպ բարի վերաբերմունքի կարիք ունեն: Այսպես է հնարավոր միայն, որ հասարակության մեջ հավասարակշռությունը կարգավորվի և վերականգնվի: Շատ կարևոր է, որ տիեզերքում լինի էներգիայի փոխանակման այդ հավասարակշռությունը:

Աղբյուրը`  Анна Кирьянова, психолог

Ռուսերենից փոխադրությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև`  «Աննա Կիրյանովա» կայքէջ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 отзыва на “Դրական էներգիայով մարդիկ. Լեոնովի էֆեկտ

  1. հաստատ էդպես է։ շնորհակալ եմ հետաքրքիր նյութի համար, Նունե ջան։

    Нравится 1 человек

  2. Уведомление: Դրական էներգիայով մարդիկ. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

Оставьте комментарий