Ես հրաժարվում եմ վախենալ

nocold

Երբևէ դու կդադարես վախենալ ցրտից, ընդ որում, ցանկացած ցրտից:

Ուղղակի կփաթաթվես տաք հագուստի մեջ և կշարունակես ապրել:

Եվ անհնարին կդառնա քեզ դավաճանելը, վիրավորելը, ցավ պատճառելը: Դա պատահում է, երբ դու վախենում ես, իսկ, երբ չես վախենում՝ ոչ էլ պատահում է: Ինչո՞ւ, դե՛, որովհետև անցել ես վատագույն տարբերակների միջով, և քեզ էլ ոչինչ չի զարմացնում:

Եվ դու վերջապես կհասկանաս, որ կյանքը սկսվում է այն ժամանակ միայն, երբ դադարում ես վախենալ: Վախենալ ցրտից, շոգից, վիրավորանքից, զայրույթից, կորստից, մեղադրանքից, բամբասանքից, ապուշներից, բաժանումից, միայնությունից, դավաճանությունից, անգամ` մահից:

Որովհետև վախը դեռ ոչ մեկին ոչնչով չի օգնել: Նա բոլոր վախեցողներից վերցրել է նրանց կյանքի կեսը, սակայն օգնել չի կարողացել:

Վախի բացակայությունը բացում է քո աչքերը և դու հասկանում ես, որ քեզնից դժգոհությունը ոչ թե քո, այլ քեզնից դժգոհողների, հիասթափությունը` հիասթափվողների, իսկ քննադատությունը` քննադատողների խնդիրն է և, որ դու կապ չունես այդ ամենի հետ:

Ես հրաժարվում եմ վախենալ, ընկեներ ջան, որովհետև նախընտրում եմ ապրել:

Աղբյուրը` Лиля Град

Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև «Լիլյա Գրադ» էջին

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.