Ձեզ մշտապես ինչ-որ բան չի բավարարում երջանի՞կ լինել: Շատ սեր, փող, հոգատարություն, ճանաչված լինել եք ուզո՞ւմ: Հաճա՞խ եք դժգոհում կյանքից, անգամ այն դեպքում, երբ լավ բան է պատահում, կասկածում եք, որ ձեզ խաբո՞ւմ են: Ձեր խնդիրների արմատը նեղսրտությունն է և երախտագիտության պակասը: Դրանք ձեզ վատը չեն դարձնում: Դա միայն նշանակում է, որ դուք ձեզ համար ստեղծել եք «փոքր և անարժեք» մարդու կերպար և ապրում եք այդ կերպարից բխող պատկերացումներով: «Այդ «փոքր մարդը» ոչինչ չունի կիսելու աշխարհի հետ»,-մտածում եք դուք՝ ոչինչ չկիսելով:
Իսկ ստանալ ինչ-որ բան առանց տալու՝ հնարավոր չէ: Այն ամենը, ինչը ձեր կարծիքով, աշխարհը չի տալիս ձեզ, խոսում է այն մասին, որ դուք ինքներդ չեք ուզում տալ աշխարհին: Փորձեք մի քանի շաբաթվա ընթացքում ուրիշներին տալ այն, ինչը համաձայն ձեր կարծիքի, չի բավականացնում ձեզ: Մարդկանց գովաբանեք, մեծարեք, հոգատար եղեք նրանց նկատմամբ և դուք կտեսնեք՝ ինչպես է փոխվում ձեր կյանքը: Դուք կհասկանաք, որ իրականում արդեն ունեք բաներ, որոնց մասին երազում էիք, հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էիք ձեր չունեցածը մարդկանց հետ կիսել:
Լիությունը տրվում է միայն նրանց, ովքեր այն արդեն ունեն, որովհետև դա, ամենից առաջ, ներքին իրողություն է: Ներսի լիության աղբյուրը բացել կօգնի երախտագետ լինելու քո փորձառությունը:
Ամեն գիշեր քնելուց առաջ, որքան հնարավոր է շատ պատճառներ գտեք երախտագիտություն հայտնելու համար և դուք կհասկանաք, թե կյանքն իրականում որքան առատաձեռն է ձեր նկատմամբ: Լիությունը հարկավոր է զգալ, ոչ թե ունենալ:
Մտածեք՝ ով է ավելի հարուստ և երջանիկ` ագահ և չարացած մարդը, թե՞ շռայլն ու երախտապարտը:
Իսկ դուք ո՞րն եք նախընտրում լինել…
Աղբյուր՝ Экхарт Толле
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Ամենօրյա բլոգավարություն — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Սրտի գաղտնիքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ժամանակակից հոգևոր գրականության ընթերցումներ – Կառոլինա Գրիգորյան