Գնահատեք ներկան

tenor

Կան մարդիկ, ովքեր կարողանում են երջանկանալ փոքր բաներից: Նստում են, գիշերը նայում աստղերին կամ ունկնդրում այգու ծղրիդներին՝ զգալով բացարձակ, լիակատար, շատերի համար անհասկանալի երջանկություն: Եվ մարդկանց ինչքան էլ բացատրելու լինես, որ արժե հենց այդպես ապրել, միևնույնն  է, նրանք քեզ չեն հասկանա յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր մանրուքի համար երջանկանալու իմաստը:

Առավոտյան արթնացել ես, համով նախաճաշ ես կերել, նայել ես պատուհանից, իսկ այնտեղ աշխարհն է և տարվա որևէ եղանակ: Եվ կարևոր չէ՝  ինչ եղանակ, միևնույնն է, գեղեցիկ են բոլորն էլ:

Ձմեռը գեղեցիկ է իր ձնաբուքերով և ամանորյա՝ գունագեղ լույսերով զարդարված տոնածառերով: Գարունը գեղեցիկ է պայթող բողբողջներով և տաք երկրներից վերադարձող թռչունների ձայնով, իսկ ամառը՝ փարթամ կանաչով, ջերմությամբ, հարմարավետությամբ, որը կարծես աճում է յուրաքանչյուր ծաղկող ծաղկի հետ:  Աշունը գեղեցիկ է աշնանային սիրուն տերևաթափով և անձրևի երաժշտական աղմուկով…

Արդյո՞ք երջանկություն չէ այս ամենին հետևելը, պարզապես դրանով ապրելը, պարզապես ապրելը: Սիրել մտերիմներին, հույս ունենալ և սպասել ավելիին: Իսկ ամենակարևորը՝ գնահատել ներկան:

Աղբյուրը՝  Анна Островская

Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

1 Response to Գնահատեք ներկան

  1. Уведомление: Գնահատեք ներկան. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան

Оставить комментарий