Աշխարհը քննությունը չհանձնեց

coronavirus-4914028_1920-900x506

Ի՞նչ ունի Երկիր մոլորակն այսօր: Ունի թագավարակից վախեցած՝ բաժան-բաժան եղած երկրներ, որոնք փակել են իրենց սահմանները. ամեն մեկը քաշվել է աշխարհի իր անկյունը, մեկուսացել է և փորձում է ինքն իրեն օգնել, ինքնամեկուսի իր դարդը լալ: Իսկ աղքատ երկրներն էլ ստիպված են իրենց գլխի ճարը մի կերպ տեսնել:

Երկիր մոլորակն այսօր ճիշտ և ճիշտ Երուսաղեմի Հարության տաճարին է նմանվել՝ մի տանիքի տակ, բայց բաժան-բաժան: Փաստորեն, Հարության տաճարը ճիշտ և ճիշտ Երկիր մոլորակի մանրակե՞րտն է…

Բոլորիս գլխի վերևում նույն տանիքն է, նույն հոգսերն են, նույն վիրուսը, բայց մենք միասին չենք, իրար չենք օգնում, բարկանում ենք իրար վրա, մրցակցում ենք և մեղադրում իրար. աշխարհը՝ Իրանին, Իրանը՝  Ամերիկային, Ամերիկան՝  Ռուսաստանին, Ռուսաստանը՝ աշխարհին, աշխարհը՝  Իրանին…:

Աշխարհն ամբողջությամբ կախարդական փակ շրջանի մեջ է ներքաշվել և չի էլ երևում, թե ոնց կարելի է դուրս պրծնել այս անսերությունից:

Աշխարհի երկրների ժողովուրդներն իրենց կառավարություններին են մեղադրում, կառավարությունները՝ սեփական ժողովրդին, իսկ կուսակցությունները, ինչպես բոլոր ժամանակներում, իրար միս են ուտում, բայց այդպես էլ չեն կշտանում:

Ամենուր և ամեն տեղ նույն պատկերն է՝  նույն անհետաքրքիր սև-սպիտակը, նույն դժգոհությունները, նույն մունաթը, նույնիսկ վիրուսն է նույնը…

Չկան միջազգային մակարդակով համաձայնեցված գործողություններ և ծրագրեր, տեսանելի չեն համաշխարհային առաջնորդների գործադրած միահամուռ ջանքերը, չեն երևում  աշխարհի երկրների համագործակցության ծանրակշիռ փաստերը…

Կորոնավիրուսը, ցավոք, աշխարհին չփոխեց: Աշխարհը քննությունը չկարողացավ հանձնել…

Կարող եք ծանոթանալ նաև՝

Աշխարհ ջան, երանի էլ առաջվանը չլինեիր

Իմ արտակարգ դրությունը

Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий