Առողջության և երջանկության գաղտնիքը շատ պարզ է: Դուք տալիս եք սիրո և էներգիայի որոշակի չափաբաժին և մոտավորապես նույն քանակությամբ էլ ստանում եք առողջություն, փող և երջանկության այլ ձևեր:
Եթե դուք հինգ անգամ ավել եք տվել, որքան ստացել եք փող կամ բարեկեցություն, ապա դուք կունենաք կայուն առողջություն, երջանկություն, իսկ փողի և բարեկեցության անսպասելի հոսքը ձեզ չի սպանի:
Իսկ, եթե դուք ստացել եք կամ ուզում եք ստանալ ձեր տված էներգիայից մի քանի անգամ ավել, ապա դուք հիվանդ մարդ եք: Դուք այլևս չեք տիրապետի այդ հարստությանը, թեև այն ձեզ կպատկանի:
Մարդու զարգացման նշաններից մեկն աշխատելու ունակությունն է նույնիսկ այն դեպքում, երբ նրա նյութական և հոգևոր կարիքները սկզբունքորեն բավարարված են: Երբ վայրենին կուշտ է, այլևս չի աշխատում: Ցանկացած կենդանու մեջ էներգիայի հոսքի հիմնական պայմանը վախն է, ծարավը, քաղցը կամ սեռական բնազդը:
Մարդը բավարարելով իր ցանկությունները՝ շարունակում է էներգիա տալ — սա է հենց զարգացումը:
Սերը էներգիա է: Որքան շատ է մեր ներսում սերը, այնքան շատ էներգիա մենք պետք է տանք՝ մեծացներով մեր հնարավորությունները վերահսկողության և իրավիճակի կառավարման հետ կապված` դաստիարակելով մեզ և ուրիշներին:
Որպեսզի ձեզ չվիրավորեն, հարկավոր է ունենալ ներքին ներդաշնակ կարգավիճակ: Սիրո միջոցով մարդն աշխարհից ստանում է ամբողջական ներքին անկախություն: Այդ դեպքում ոչ ոք չի կարող ձեզ վիրավորել:
Իսկ, եթե, այնուամենայնիվ, վիրավորել են, ապա դա ընդունեք որպես խթան՝ ինքներդ ձեզ վրա աշխատելու համար: Այդ դեպքում վիրավորանքները կվերանան՝ վերածվելով աշխարհը հասկանալու նոր հնարավորությունների:
Մենք բոլորս էլ հոգու խորքում իրականում վախենում ենք սիրուց, որովհետև այն տալիս է ոչ միայն վայելք: Սերը մարդուն ստիպում է բարոյական լինել, պարտադրում է ներել և զոհողությունների գնալ, հոգ տանել և դաստիարակել: Սերը մեզ ստիպում է փոխվել, իսկ փոփոխությունը հաճախ ուղեկցվում է կորուստով և տառապանքով:
Սերը մեզ ստիպում է պատասխանատվություն կրել մեր սիրելիների, ընտանիքի, ամբողջ մարդկության համար: Սերը մեզ ստիպում է հրաժարվել ցանկությունից, զայրույթից և ագահությունից: Որքան շատ ենք մենք ապրում առանց սիրո, այնքան ավելի շատ ենք մենք վախենում Նրանից, այնքան ավելի շատ տառապանք է Նա մեզ բերում:
Աղբյուրը՝ Лазарев С. Н. Опыт выживания
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև`
Уведомление: Սերգեյ Լազարև «Առողջության և երջանկության գաղտնիքը» – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ