Պիտի ապրենք, բա ինչ պիտի անենք

69846233_2145176788921875_8238203644067971072_o

Ամեն անգամ, երբ մերոնք ցավի մեջ սիրտ են անում և սկսում են կատակել, բարի նշան է,

ուրեմն՝ զգուշորեն, կամացուկ մոտենում է խաղաղությունը։ Ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ է այդպես լինելու՝ վերջապես ավարտվելու է այս մղձավանջը․․․Մի լուսանկարի պատմություն։ Գյումրեցի սպան պատահաբար հանդիպում է կամավորականների ջոկատով Արցախ գնացած հորը ու զարմացած ասում. « Ի, պա դու՞ էլ ես եկել»։ Հայրը լուրջ դեմքով .«Իշու ձագ, կարո՞ղ է գիտես հայրենասեր մորդ ես քաշել»:

Առավոտ ծեգին ֆեյսբուքյան իրանցի մի ընկեր նամակ ուղարկեց. «Ինչ լավն եք, հայեր, շատ ապրեք»։ 🙂 Պիտի ապրենք, բա ինչ պիտի անենք, այ ախպեր․․․

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий