Թումանյանը և Արցախը

unnamed

Որպես Լոռու, Փամբակի, Ղազախի, Շամշադինի և Բորչալուի ընդհանուր լիազոր ներկայացուցիչ՝  Թումանյանը նպաստել էր հայերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, առանձնահատուկ հետևել Ղարաբաղի ուժեղացմանը` այն համարելով էական խնդիր: Թումանյանն արդարացիորեն բարձրացնում էր Մեծ Հայաստանի ընդարձակ նահանգը հանդիսացող Արցախի պաշտպանության, հայ ժողովրդի հետ նրա համատեղ կյանքի ապահովման հարցերը: Այն տարիներին, երբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանում ամեն գնով ձգտում էին Ղարաբաղը պոկել Հայաստանից, բանաստեղծը վրդովվել էր:

1919 թ. Լենինի զինակից Ա. Միկոյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պիտի լինի, իսկ Թումանյանը Թիֆլիսում կազմակերպել էր ցույցեր ու ազգահավաքներ` Ղարաբաղը Հայաստանից խլելու անարդարացի քաղաքականության դեմ:

Այսօր, երբ արցախցիները, ամբողջ հայ ժողովրդի աջակցությամբ, անզիջում և վճռական պայքար են մղում հանուն անկախության և ազատության, մի նոր իմաստ են ստանում Մեծ Լոռեցու հետաքրքրությունն ու սերը մեր լեռնաշխարհի հանդեպ, նոր ուժով է հնչում նրա իմաստությունը. «Ամեն մի ժողովուրդ… բաղկացած է կենդանի մարդկանցից, հորից, մորից, քրոջից, եղբորից, ամուսնուց, որդուց… Դրանք հավիտյան չեն կարող տանել թե՛ իրենց և թե՛ իրենց հարազատների տանջանքն ու անպատվությունը: Մարդկային կարողությունն ու համբերությունը, ինչքան էլ մեծ լինի, մի սահման ունի» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ.4-րդ, Եր., 1969, էջ 146-147):

Համբերության այս սահմանից էլ հնչել է հանճարեղ արվեստագետի վճռական խոսքը. «Հայաստանը պետք է խոսի վերջապես: Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, որ ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար» (նույն տեղը, էջ 286):

Հովհ. Թումանյանը շատ է երազել, որ հայ ժողովուրդն ունենա համալսարան: Արդ, Երևանի պետական համալսարանին զուգահեռ, մեր ժողովուրդն ունի իր երկրորդ համալսարանը Արցախում: Եվ կրկնակի խորհրդանշական ու այժմեական է հնչում 1918 թվականին Շուշիում Ղարաբաղի Հայոց թեմական հոգևոր դպրոցի հիմնադրման 75-ամյա հոբելյանի առթիվ Մեծ բանաստեղծի հղած հեռագիրը. «Այսօր, երբ պատմական Ղարաբաղը հայրենի բարձունքներում այնպես ուժգնորեն ամրացնում է իր հոգևոր կրթության միջնաբերդը՝ տոնելով նրա գոյության 75-ամյակը, ես հրճվում եմ: Թող նրա որդիները լինեն բարձր ու անսասան, ինչպես նրա սեգ լեռներն են» (Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու, հ. 4-րդ, Եր., 1969, էջ 286):

Աղբյուրը՝  Սոկրատ Խանյան «Թումանյանը և Արցախը»

Լուսանկարում՝  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի

Կարող եք ծանոթանալ նաև  «Թումանյան» կայքէջին

 

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

9 Responses to Թումանյանը և Արցախը

  1. Уведомление: Հովհ․ Թումանյան «Հանգիստ ու լիքը հավատով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հովհ․ Թումանյան «Հանգիստ ու լիքը հավատով» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թումանյանը և Արցախը – Էլեն Ավետիսյան

  4. Уведомление: Կարդում ենք Թումանյան — Ալեքսանդր Թևոսյան

  5. Уведомление: Հովհաննես Թումանյան — Ադրիանա Յայլոյանի

  6. Уведомление: Հովհաննես Թումանյան — Ռուզան Ղուկասյան բլոգ

  7. Уведомление: Հովհանես Թումանյան անփոփում — Ադրիանա Յայլոյանի

  8. Уведомление: Կարդում ենք Թումանյան – Ղազարյան Օֆելյա 11-5

  9. Уведомление: Հովհաննես Թումանյան — Ադրիանա Յայլոյան

Добавить комментарий