Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ»

Ernest BajԷռնեստ Ալֆրեդ Ուոլիս Բաջը բրիտանացի հնագետ է, եգիպտագետ, բանասեր, արևելագետ։

Ստորև ներկայացնում ենք Էռնեստ Բաջի «Եգիպտական մեռյալների գրքից» մի հատված։

Ես մեղք չեմ գործել մարդկանց նկատմամբ:
Ես դեմ չեմ գնացել իմ ընտանիքին և ցեղին:

Ես չեմ կեղծել այնտեղ, որտեղ բնակվում են Երկու Ճշմարտություն:

Ես չեմ ճանաչել մարդկանց, ովքեր աննշան են եղել:
Ես չարիք չեմ արարել:
Ես ամեն օր չեմ մտածել այն աշխատանքի մասին, որ պիտի արվեր ինձ համար:

Ես իմ անունը հրապարակ չեմ հանել պատիվների համար:
Ես չեմ նսեմացրել աստծուն:
Ես խաբեությամբ թշվառին չեմ զրկել իր ունեցվածքից:
Ես չեմ արել այնպիսի մի բան, որ մերժում են աստվածները:
Ես ստրուկին չեմ անարգել իր պարոնի առջև:
Ես ցավ չեմ պատճառել:
Ես ոչ մեկին քաղցած չեմ թողել:
Ես ոչ մեկին չեմ հարկադրել լաց լինել:
Ես չեմ սպանել:
Ես սպանելու հրաման չեմ արձակել:
Ես դժբախտություններ չեմ պատճառել, որ ծառանար կանանց ու տղամարդկանց ուսերին:
Ես տաճարներից զոհաբերություններ չեմ գողացել:
Ես սրբապիղծ չեմ եղել:
Ես չեմ նվազեցրել սորուն մարմինների ծավալի չափը:
Ես չեմ խլել իմ հարևանի հողը ու չեմ միացրել իմ դաշտին:
Ես չեմ ներխուժել ուրիշի դաշտը:
Ես կշեռքներին քաշ չեմ հավելել:
Ես երեխաների շուրթերից կաթ չեմ խլել:
Ես նախիրը չեմ քշել արոտավայրից:
Ես չեմ փակել ջուրը, երբ այն պիտի հոսեր:
Ես չեմ մարել կրակը, երբ այն պիտի այրվեր:
Ես թիկունք չեմ դարձրել աստծուն նրա հայտնության պահին:
Ես մաքուր եմ: Ես մաքուր եմ:

Աղբյուր` Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ, 2014թ․

https://www.youtube.com/watch?v=52E2p-y_y_U

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 Responses to Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ»

  1. Уведомление: Համաշխարհային գրականություն – Նարօտ Դավթյան

  2. Уведомление: Գրականություն․ 10 — Վահե Մուսայելյանի բլոգ

  3. Уведомление: Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ» — Աշոտ Զոզանյան

  4. Уведомление: Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ» վերլուծություն — Եվա Աղգաշյան

Оставьте комментарий