
Համաստեղը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը։
Աստղկան սայլը
Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին:
Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ.
«Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»:
Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց:
Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ:
«Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին:
Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ:
«Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց:
«Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»:
Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց:
«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց:
Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար:
«Աստղեր, հա ՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Փողոցե փողոց պոռաց ձկնորսը:
Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին:
Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին:
«Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ աստղեր կուտա ՞ս»:
Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին:
Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար:
«Աստղեր, հա՜, աստղեր,
Շատ աժան աստղեր»:
Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ:
Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր:
Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար»:
«Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի »:
«Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»:
«Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»:
Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց:
Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին:
«Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած:
Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ:
«Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»:
Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին:
«Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»:
Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ:
«Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:
«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»:
«Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»:
Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ:
Էհ, ի ՜նչ փոթորիկ…
Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց:
Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավ…
Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան:
Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ…
Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:
Աղբյուր՝ Գրական ակումբ
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ – Ալլա Թադևոսյան
Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Արևմտահայ գրականություն | Վիգեն Հովակիմյան
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Աստղկան սայլը — Ավագ դպրոց, 9-7դասարան
Уведомление: Աստղկան սայլը — Էլեոնոր Պետրոսյան, Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: Աստղկան սայլը — Ալբերտ Նալբանդյան Ավագ դպրոց 9.7 դասարան,
Уведомление: Աստղկան սայլը: Համաստեղ – Անի Սմբաթյան
Уведомление: Աստղկան սայլը (վերլուծություն) — Անի Արղության
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան
Уведомление: Համաստեղ․ Աստղկան սայլը – Աննա Հարությունյան
Уведомление: Արյմտահայ գրողներ | Վահան Մանուչարյան
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Անժելինա Սիմոնյան
Уведомление: Համաստեղ <> – Գայանե Կագանյան
Уведомление: Աստղական սայլը – Նանե Մոմչյան
Уведомление: Գրականություն․ 11 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Գրականություն 2- — Ռուզաննա Բաբաջանյանի բլոգ
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Եվա Աղգաշյան
Уведомление: Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ – Վանյան Էլեն
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» պատմվածքը – Գայանե Բալաբանյան
Уведомление: Համաստեղ «Աստղական սայլը» — Անգելինա Ղազարյան
Уведомление: Աստղկան սայլը | Գրականություն — Եվա Սահրադյան
Уведомление: Գրականության թեմաներ — Վարդան Մնացականյան․1-3 կուրս
Уведомление: «Աստղական սայլը» — 🤍Անիտա Սահակյան🤍
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Սամվել Հարութունյան, Միջին դպրոց, 8.2 դասարան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ-Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։ 25/04/24 | Տիգրան Սաղաթելյան, 9-4 դասարան
Уведомление: Գրականություն | Վարագ Նարեկ Տումանեան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ամալյա Ազատյանի ուսումնական բլոգ
Уведомление: «Աստղկան սայլը» պատմվածքը — Hayk Vaghoyan
Уведомление: Աստղկան սայլը – Մանե Մայիլյան
Уведомление: «Աստղկան սայլը» պատմվածք — Դիանա Հովհաննիսյան
Уведомление: Գրականություն — Հրանդ Ղազարյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ | Ապրիլ 15-19 — Եվա Սահրադյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ | Ապրիլի 22-ից մայիսի 3 — Եվա Սահրադյան
Уведомление: Ալեքսանդր Թումասյանի բլոգ , 9-4 դասարան
Уведомление: Համաստեղի-«Աստղկան սայլը» | Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 9-2 դասարան
Уведомление: Ապրիլի 22-մայիսի 3 – Նանե Թորոսյան
Уведомление: Կարդա Համաստեղի«Աստղկան սայլը» պատմվածքը — Գագիկ Ղալթաղչյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Ալեքսանդր Թևոսյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 10 դասարան
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Գրակ․ 9 – Արեգ Հարությունյան
Уведомление: Աստղկան սայլը – Մարկ Բուդաղյանի Ուսումնական Բլոգ
Уведомление: Համաստեղի <<Աստղկան սայլը>> – Դավիթ Մկրտչյան
Уведомление: «Աստղկան սայլը» – Միքայել Հովհաննիսյանի Բլոգ
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» Վերլուծություն – Վահե Գաբրիելյան
Уведомление: Աստղկան սայլը — Արգիշտի Ղարիբյան
Уведомление: Աստղական սայլը – Էրիկ Սարգսյան
Уведомление: Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։ — Աշոտ Սարգսյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցում — Աննա Թադևոսյան
Уведомление: Արտասահմանյան գրականություն և ոչ միայն․ Թողարկում №16 — Աննա Թադևոսյան
Уведомление: Ալվինա Խարազյան
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Դավիթ Մալխասյան
Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Արփինե Նորավյան🌞
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ. ամփոփում — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Հարցեր և առաջադրանքներ — Ալեքսանդրա Գրիգորյան
Уведомление: Համաստեղ <<Աստղկան սայլը>> | Բարի Գալուստ։ Տիգրան Ղոչիկյանի բլոգ
Уведомление: Աստղական սայլը հարցեր և առաջադրանքները | Վիլյամ Չիլինգարյանի բլոգ
Уведомление: Աստղկան սայլը. առաջադրանքներ — 🌼Նարե Գրիգորյանի բլոգ ❤️
Уведомление: Աստղական սայլը — Դասերի ուսումնասիրություն Ալեքսանդր Մայիլյանի հետ
Уведомление: Թոփիկյան Արեն
Уведомление: Աստղկան սայլը – Sanahin Biglarian
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ — Դավիթ Մուրադյանի բլոգ,
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Eva Yepremyan
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» — Եվա Մովսիսյան
Уведомление: Արևելյան ընթերցումներ — Էմմա Ազարումյանի ուսումնական բլոգ
Уведомление: Համաստեղի <<Աստղկան սայլը>> – Արման Աբրահամյան
Уведомление: «Աստղկան սայլը» – Լևոն Վարդերեսյան
Уведомление: Համաստեղ «Աստղկան սայլը» և «Ցորյանի ծովեր» Դանիել Վարուժան — Սեդրակյան Վահանի Բլոգ
Уведомление: Համաստեղ <<Աստղկան սայլը>> — Ռուզան Ղուկասյան բլոգ
Уведомление: Մանե Նազարյան