Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում

311571004_645564450268278_838491794725668145_n

Եթե ​​ձեր կյանքում բացակայել է թեկուզ փոքր, բայց անհրաժեշտ մի ինչ-որ բան, այն հետագայում դառնում է հիվանդագին կերպով գերագնահատված: Օրինակ՝ հայրիկը դպրոցից գալուց երբեք չի դիմավորել, իսկ մայրը շատ չի գրկել, կամ եղբայրը չի տվել իր գրքերը։

Իսկ այն, ինչ չեն ունենում, շատ են ուզում ունենալ։ Այն դառնում է գերագնահատված՝ ցանկության օբյեկտ և երևակայությունների պատճառ, որը կարող է կառավարել քեզ: Դա նման է մեխի մասին երգին․ քանի որ դարբնոցում մեխ չի եղել, ուստի թշնամին մտել է քաղաք։

Բայց մեխը ուղղակի մեխ է և ոչ ավելին։ Այն կախարդական և ոչ մի հատկություն չունի։ Պարզապես մեխը դառնում է գերագնահատված միայն այն պատճառով, որ ճիշտ ժամանակին չի եղել ճիշտ տեղում: Միմիայն այն պատճառով, որ քեզ չեն տվել:

Իսկ եթե գնաս այնտեղ, որտեղ շատ մեխեր կան ու վերցնես մեկը, ապա այն կկորցնի իր գերարժեքությունը և իրերի հերթականության մեջ կզբաղեցնի իր սովորական տեղը։

Այդպես է նաև այլ կարիքների դեպքում: Եթե ​​դու գնում ես այնտեղ, որտեղ քեզ տալիս են այն, ինչը քեզ պետք է, ապա այն վերցնելուց հետո գերագույն համարվող արժեքն այլևս չի կառավարում քո կյանքն այնպես, ինչպես որ ղեկավարում էր քեզ, երբ բացակայում էր քո կյանքում։

Աղբյուրը՝  Ագլայա Դատեշիձե

Նյութը և լուսանկարը՝ Ագլայա Դատեշիձեի ֆեյսբուքյան էջից

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий