
Հիմա գալիս է ժամանակը, երբ Աստծո Թագավորությունը մոտենում է բոլոր քաղաքակրթություններին:
Նրանց, ովքեր պաշտում են ցանկասիրությունը, ձգվում են դեպի այլասերումները և հաճույքի պաշտամունքը դարձրել են իրենց կյանքի իմաստը:
Նրանց, ովքեր վաղուց ծառայում են իրենց բնազդներին և հանուն իրենց բավարարվածության պատրաստ են նախանձել, ստել, գողանալ, թալանել։
Աստծո Արքայությունը մոտենում է և նրանց, ովքեր վաղուց դադարել են կատարել պատվիրանները, բայց գնում են տաճար և իրենց հավատացյալ են համարում:
Նրանց, ովքեր փորձում են պահել պատվիրանները, բայց աղոթում են Աստծուն միայն իրենց պաշտպանության և բարօրության համար:
Նրանց, ում համար աղոթքն իրականում դարձել է առողջություն և հաջողություն ձեռք բերելու կախարդական ծես։
Աստծո Թագավորությունը մոտենում է բոլորին:
Տարբեր մարդկանց համար այս հանդիպումը տարբեր կլինի՝ մեկը կմեռնի, մյուսը կհիվանդանա, ինչ-որ մեկը փորձանքի մեջ կընկնի, մեկի երեխաներն ու հարազատները կմահանան։ Իսկ ինչ-որ մեկն էլ կառողջանա և իրեն երջանիկ կզգա:
Ամեն ինչ կախված է մարդու ներքին նպատակներից, այն բանից, թե ինչն է նա համարում իր կյանքի իմաստը։ Գիտակցության մակարդակում մենք կարող ենք մի քանի վայրկյանում փոխել նպատակը, իսկ ենթագիտակցականում ամեն ինչ այլ է։
Մարդու ներքին ուղղվածությունը որոշվում է ոչ միայն աշխարհայացքով, այլև նրա մտքերի, զգացմունքների և արարքների ամբողջությամբ։ Եվ այդ ներքին կողմնորոշումը հսկայական իներցիա ունի:
Աղբյուր՝ С.Н. Лазарев Опыт выживания. Часть 5.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին