Պարզվում է՝ անկատար մարդուն օգնելը վտանգավոր է, այն էլ՝ երկուստեք։
Նա, ով անկատար մարդուն օգնում է՝ իր մեջ չզգալով Աստվածայինը, իր օգնությամբ փչացնում է մյուսին։ Եվ նա, ով ստանում է այդ օգնությունը, դառնում է սպառող, վամպիր և ամբողջովին մոռանում է Աստծուն:
Ստացվում է՝ ավելի շատ և ավելի արագ տուժում է նա, ով օգնում է անկատարին։ Ահա թե ինչչու գռփողները, ստորացնողները, թալանողները չեն հիվանդանում։ Իսկ նրանք, ովքեր հոգ են տանում ու օգնում՝ պատժվում են։ Թվում է, թե անարդար է, բայց իրականում այս ամենի մեջ բարձրագույն պատճառ կա։
Բարելավել ագահ, եսասեր մարդու առողջությունն ու ճակատագիրը, ով սիրել չգիտի, վտանգավոր գործ է: Դա ապականում է նրա հոգին և հանգցնում նրա մեջ եղած Աստվածային վերջին կայծերը: Մեծ հաշվով, մենք գնում ենք սրբի մոտ մեր առողջությունը և ճակատագիրը բարելավելու համար: Դե՛, իհարկե, նաև ակնկալում ենք օգնել հոգուն՝ չմոռանալով, որ դրանից մարմնին լավ կլինի։ Սա, ոչ այլ ինչ է, եթե ոչ, Աստծո հետ ունեցած հարաբերություններում սեփական շահի գերադասում։
Ինչպես առնչվում ենք Աստծուն, այնպես էլ առնչվում ենք ամբողջ աշխարհին:
Եզրակացությունը, առավել քան, պարզ է և տրամաբանական․ եթե որևէ հասարակության մեջ եսասիրությունը և կապվածությունը մարդկային երջանկությանը հասել են անդառնալի կետի, ուրեմն այդ հասարկությանը այլևս սրբեր պետք չեն։ Նրանց օգնությունը կլինի այլասերված, հետևաբար՝ անիմաստ և վնասակար: Իսկ սա նշանակում է հետևյալը՝ հասարակության մեջ սրբերի անհետացումը Աստվածայինի կորստի ցուցիչ է։ Ահա թե ինչու Սոդոմում և Գոմորում սրբեր չկային։
Եզրակացությունը պայծառ ու անամպ չէ․ կա՛մ բոլորը կսողան դեպի Աստված՝ հաղթահարելով մարդկային երջանկության ճահիճը, կա՛մ իսկապես մարդկային օգնությունն ավելի ու ավելի վտանգավոր կդառնա։ Իսկ դա նշանակում է, որ մարդկանց հոգիները պետք է կարծրանան, և մարդկության մեջ պետք է ահագնանա իր տեսակին ոչնչացնելու ալիքը։
Յուրաքանչյուր ոք պետք է ինքն իր մեջ արթնացնի Աստվածայինի հանդեպ ծարավի զգացումը: Կոչերն ինչ-ինչ պատճառներով չեն օգնում: Մտքերը նորից մտնում են մշուշի մեջ, հիշողությունն օգնում է ներկա լինել իրադարձությանը և միևնույն ժամանակ հեռանալ դրանից։
Մենք հիշողության շնորհիվ կարո՛ղ ենք վերացարկվել, այդժամ երկրորդականը կջնջվի ու կմնա գլխավորը։
Աղբյուր՝ Лазарев С. Н. Диагностика Кармы. Книга 12. Жизнь, как взмах крыльев бабочки.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին
