Ինձ դուր են գալիս այդ մարդիկ

192622262_353437346140043_6253517573722143601_n

Ինձ դուր են գալիս ֆիզիկապես հիանալի պատրաստվածություն ունեցող մարդիկ, ովքեր հաճախում են մարզասրահ, բայց այնտեղից լուսանկարներ չեն տեղադրում:

Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ճիշտ են սնվում, բայց ամեն անկյունում չեն բղավում այդ մասին։

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր չեն ծխում, բայց իրենց խորհուրդներով ուրիշների զահլեն չեն տանում:

Ինձ դուր են գալիս այն արտիստները, ովքեր եթե ասում են, որ իրենք ինտրովերտ են, էլ հարյուր պատմություն չեն տեղադրում, թե ինչպես են աստղային օրն անցկացրել կամ՝ որ խանութից են հագուստներ գնել, այլ ապրում են թաքուն։

Ինձ դուր են գալիս այն Մամաները, ովքեր իսկապես սիրում են իրենք երեխաներին, այլ ոչ թե զբաղված են #եսմայրեմ հեշթեգով հիմար գրառումներ անելով։

Ինձ դուր են գալիս մաքուր հանճարները, ովքեր ամաչում են իրենց գործերից ու ստեղծագործություններից։

Ինձ դուր են գալիս այն կանայք, ովքեր գիտեն իրենց գեղեցկության ուժի մասին, բայց ապրում են դրա հետ ներդաշնակ՝ առանց ցուցադրելու մարմինը, ինչ է թե՝ ուշադրություն գրավեն։

Ինձ դուր են գալիս սուպեր գեղեցկուհիները, ովքեր սոցցանցերում փակում են իրենց պրոֆիլը․ ընդհանրապես որևէ մեկին որևէ  բան ապացուցելու բան չունեն։

Ինձ դուր են գալիս մարդիկ, ովքեր դեռ ապրում են իրենք իրենց համար, գնում են արձակուրդ և լռում են, թե ինչպես են շամպայն խմում ու համբուրվում Միլանում։

Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան անում են՝ անելու ու ապրելու համար, այլ ոչ թե ուրիշների ուշադրությունը գրավելու և հավանությանը արժանանալու համար։

Ես սովորո՛ւմ եմ այդ մարդկանցից, ամե՛ն օր եմ սովորում, փորձում եմ չդառնալ մեկը ժամանակակից խելագարների այն խմբից, ով բացառապես ինքն իրենով է տարված:

Որքան լիքն է մարդը, այնքան ավելի համեստ է ցանկացած հարցում։ Աղմկում է միայն նա, ում ներսը դատարկ է․․․

Աղբյուր՝  Фитнес для мозга

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий