
Այն, ինչ պետք է լինի՝ կլինի։
Դուք ուժ եք ստանում, երբ դադարում եք բղավել-բողոքելուց և սկսում եք ժպտալ ու գնահատել ձեր կյանքը:
Յուրաքանչյուր իրադարձության մեջ թաքնված օրհնություններ կան, որին դուք կարող եք հանդիպել, միայն թե պետք է պատրաստ լինեք բացել ձեր սիրտն ու միտքը՝ դրանք տեսնելու համար:
Դուք չեք կարող ստիպել, որպեսզի իրադարձությունները տեղի ունենան: Դուք կարող եք միայն փորձել: Ինչ-որ պահից սկսած՝ դուք պետք է բաց թողնեք իրավիճակը և թույլ տաք, որ տեղի ունենա այն, ինչ նախատեսված է:
Սիրե՛ք ձեր կյանքը, վստահե՛ք ձեր ինտուիցիային, ռիսկի՛ դիմեք, կորցրե՛ք և գտե՛ք երջանկություն, սովորե՛ք փորձի միջոցով: Դա երկար ճանապարհորդություն է:
Դուք պետք է դադարեք անհանգստանալ, հարցեր տալ և ամեն վայրկյան կասկածել:
Ծիծաղե՛ք, վայելե՛ք ձեր կյանքի յուրաքանչյուր պահը: Հնարավոր է, որ դուք հստակ չգիտեք, թե ուր եք մտադիր գնալ, բայց, ի վերջո, դուք կհասնեք այնտեղ, որտեղ պետք է լինեիք:
Աղբյուր՝ Шри Шри Рави Шанкар
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի