Ավետիք Իսահակյան «Թոթափիր աչքերիցդ վարագույրը»

ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հատվածներ Ավետիք Իսահակյանի նամակներից

…Զարմանում եմ, որ եվրոպական մամուլի մեջ մեր բարեկամների միջոցով փորձ չեք անում դիմակազերծ անել նրանց եղեռնական դաշնը արյունարբու թուրքերի հետ` հայ ժողովրդի բնաջնջումը գլուխ բերելու համար:

Ողորմելի Ռուսիա` ոջլոտ, քաղցած ձգտում է աշխարհը փրկել իսլամների միջոցով. ողորմելի բոլշևիզմ, էությամբ դահիճ, ավազակ, բռնակալ…

Համենայն դեպս հայը մի օգուտ պիտի ունենա այս իրադարձություններից, որ պիտի բաժանվի ռուսներից խորին ատելությամբ և զզվանքով, ինչպես թուրքերից բաժանվելուս է զգացած:

…Թոթափիր աչքերիցդ վարագույրը,- և աչքերիդ առջև կտարածվի դաժան իսկությունը – այն, ինչ որ Մուսաֆատը  չկարողացավ, բոլշևիզմը արեց: Իթթիհատը բոլշևիստ է, -սա իրականություն է. անհերքելի փաստ ունիմ, որ Բերլինում Թալաատ փաշան գործում է սպարտակիստ բանվորների մեջ. սրան չես հավատում, սակայն նույնքան իրական է, որ Քեմալը /Մուսթաֆան/ իր մասսաները ոգևորում է բոլշևիզմով…

Կրկնում եմ և վերջացնում. Ռուսիան ճիշտ և ճիշտ նախկին Գերմանիայի դիրքին մեջ է` պայքար մղելով Անգլիայի դեմ, օգտագործում է իսլամ տարրը` մեզի զոհելով. Մեր փրկությունը Ռուսիայի ջախջախման մեջն է:

1920թ

Աղբյուր՝  Գրական թերթ, Հայաստանի գրողների միության պաշըոնաթերթ

Սկզբնաղբյուր՝  Ավետիք Իսահակյան, Ակադեմիական հրատարա­կու­թյան 13-րդ հատոր, Երևան 2020

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставить комментарий