Խրիմյան Հայրիկ  «Մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…» 

Arm.-6-April-Khrimyan-Hayrig

1878 հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) Բեռլինում տեղի է ունեցել միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

Կոնգրեսին մասնակցում էր նաև 125-րդ կաթողիկոս, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Մկրտիչ Խրիմյանը՝  որպես Օսմանյան կայսրությունում հայերի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։

Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, որովհետև Ռուսաստանը երկու անգամ վետո է դնում՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։

Ձեռնունայն վերադառնալով Բեռլինի կոնգրեսից և հասկանալով եվրոպական խոշոր տերությունների երկդիմի քաղաքականությունը, համընդհանուր հիասթափության մթնոլորտում, Մկրտիչ Խրիմյանը դառնացած արձանագրեց, «Երբ գնացի Բեռլինի կոնգրես մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈԻ իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…․

Բեռլինում բոլոր հպատակ ազգերի համար բաժանվում էր հոգեճաշ հարիսա, դուք ինձ ուղարկել էիք, որպեսզի ես գնամ և բերեմ մեր բաժինը։ Բոլորը եկան իրենց երկաթե շերեփներով, վերցրին ու տարան իրենց բաժինը, երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լղճվեց մնաց հարիսայի մեջ, ես մնացի ձեռնունայն»։

Աղբյուր՝  Վիքիպեդիա

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий