Խաղաղութիւն ամենեցուն

Երուսաղեմ

Երուսաղեմ, հին մերձարևելյան քաղաք, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 — 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։

Ըստ Աստվածաշնչի` «Հիսուս ծնաւ Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքին մեջ»: Քրիստոս ծնվեց այն տեղում, որտեղ թաղված էր նախամայրը` Եվան, և խաչ բարձրացավ այնտեղ, ուր թաղված էր նախահայրը` Ադամը:

«Գողգոթան» թարգմանվում է «Գանգի տեղ», որովհետև, ըստ ավանդության, ճիշտ այս տեղում է թաղված եղել Ադամ նախահոր գանգը: Իսկ Եփրեմ Խուրի Ասորին կարծում է, որ Ադամը թաղված է երկրի կենտրոնում, և հենց Գողգոթան է այդ կենտրոնը: Առավել ևս շատերի համար այս տեղը համայն տիեզերքի կենտրոնն է համարվում, այդ պատճառով էլ մի ժամանակ աշխարհի հին քարտեզներում Երուսաղեմը նշված է եղել որպես աշխարհի կենտրոն, իսկ Սբ. Հարություն տաճարը` Երուսաղեմի սիրտ:

Երուսաղեմի մասին հիշատակություններ կան և սաղմոսներում, և Աստվածաշնչում։ 

«Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. թող հաջողուեն քեզ սիրողները։ Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։ Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում» (Սաղմոս 122։6—8)։ 

 «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38)

Ողբ Երուսաղեմի

«Եւ երբ Հիսուս մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ եւ ասաց. «Գոնէ այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. որովհետեւ օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնէշ պիտի կանգնեն եւ պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»: (Ղուկաս 19:41-44)

Սուրբ քաղաքի` Երուսաղեմի Աստծո տան` Սուրբ Հարություն տաճարի մասին խոսվում է նաև աստվածաշնչյան մարգարեություններում: Ըստ այդ մարգարեությունների, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ կապված գործողությունները ծավալվելու են այս տարածքում:

Կարող եք ծանոթանալ նաև՝

Երուսաղեմի սուրբ Հարության տաճար

Իսլամի ռահվիրա Մուհամմեդ մարգարեն և հայերը

Ոնց է լինում, հըն

Լուսանկարը՝ Հայկական Երուսաղեմ ֆեյսբուքյան էջ

Պատրաստեց Նունե Մովսիսյանը

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий