Հպարտության հաղթահարում

147

Մենք Աստծուն մոտենում ենք այնքանով, որքանով մեր մեջ զարգացնում ենք գթասրտությունը, անկեղծութունը, բարեհոգությունը, համարձակությունը, անկախությունը, զիջելու, չնյարդայնանալու և մարդկանց թերությունների և կարծիքների հանդեպ հանդուրժող լինելու ունակությունը։

Երբ մենք գիտակցում ենք, որ ճշմարտությունը սեր է և գթասրտություն, կարեկցանք է և մարդկանց հետ միասնության զգացում, այդ ժամանակ էլ մեր հպարտությունը հաղթահարվում է։

Մենք պետք է ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին, սա նույնպես օգնում է հաղթահարել հպարտությունը: Երբ մարդն իր երեխաներին փոխանցում է առաջնահերթությունների ճիշտ համակարգը, նա դրանով օգնում է իր հոգուն։ Իսկ, եթե մենք երեխաներին սխալ ենք ուղղորդում, ապա նրանց էմոցիաները վերադառնում են և խանգարում մեզ զարգանալ։

Հպարտությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է մարդկային մարմնի մակարդակից աստիճանաբար անցում կատարել ոգու մակարդակ, իսկ հետո՝  հոգևոր մարդու մակարդակ: Այնքանով, որքանով մենք հաղթահարում ենք նախանձը, ագահությունը և եսասիրությունը, այդքանով էլ մենք բարձրանում ենք մարդկային մարմնի մակարդակից:

Այնքանով, որքանով մենք մեզ արժանապատիվ ենք պահում հիվանդությունների և դժբախտությունների ժամանակ, հաղթահարում ենք ապագայի պաշտամունքը, մարդկանց դատելու հակվածությունը, ճակատագրից դժգոհությունը, այդքանով էլ  մենք ձգտում ենք ուրախանալ և հումորով մոտենալ կյանքին։ Ուրեմն՝  մենք այդքանով էլ պատրաստ ենք ոգեղեն մարդու մակարդակից բարձրանալ և անցնել հոգևոր մարդու մակարդակ։

Աղբյուր՝  Лазарев С. Н. Преодоление гордыни

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Հպարտության մասին

«Հրեշտակները խռովվեցին և դևեր դարձան՝ սրտի հպարտության պատճառով»։ Անտոն Մեծ 

«Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտությունը, և ի՞նչ նպաստ բերեց մեզ ամբարտավանությունը»։ (Իմաստ․Ե 8)

ԼԱ․ Ավելի մեծ մեղք չկա, քան հպարտությունը, որովհետև իր հետ շղթայված ունի բոլոր մեծամեծ մոլությունները։

Ուրեմն հպարտությունն է բոլոր գլխավոր մոլորությունների մայրն ու դայակը, նրանից են առաջ գալիս մեղքերի անթվելի ծնունդները, որոնցից մեկն իսկ բավական է մարդուն կորստյան հասցնելու։ Ուստի պետք է հպարտությունից ավելի փախչել, քան մահաբեր թույնից։

ԼԴ․ Հպարտը, ինչպես նաև ամբարտավանը՝  կազմված «ամբ», «արտ», «վան» բառերից, հարմարապես ստուգաբանվում են «դեպի ամպի կողմը՝ երկրից դուրս (արտաքս) վանված»։ Որովհետև ամբարտավանը հավատում է, թե բարձրացել է մինչև ամպերը՝ իր սկզբնահայր Սադայելի օրինակով, ով ասում էր․ «Ամպերից էլ վեր կբարձրանամ, կնմանվեմ Բարձրյալին» ( Եսայի ԺԴ 13-14)։ Այդ պատճառով էլ հպարտների անկումը սոսկալի է։ Որովհետև ով սաստիկ մեծ բարձրությունից է ընկնում, խիստ մանր է փշրվում։

Ով ճանաչում է Աստծուն, ձգտում է սիրել Նրան, որովհետև սերը ճանաչված առարկայի հետ ծանոթությունից է ծնվում։ Ով Աստծուն սիրում է, միանում է Նրա հետ, որովհետև սերը սիրողին սիրելիի հետ միավորողն է։ Եվ ով միանում է Աստծո հետ, գերագույն պատվի է բարձրանում։ Եվ ահա ով փափագում էր մարդուց ու նյութական գոյացություններից վեր լինել, հոգու խոնարհությամբ հասնում է իր փափագին և Աստծո հրեշտակի պես լինում։

Ուրեմն թող հպարտները փոխեն իրենց կարծիքն ու խոնարհ լինեն, սիրեն Աստծուն և փառավորվեն նրա կողմից, այլապես դժոխքում պիտի կրեն իրեն սկզբահոր՝ Սադայելի պատիժը։

Դ․Գոռոզները սովոր են ապերախտ լինել, որովհետև երբ իրենց մի բարեկամից ձանձրանում են, չեն հիշում նրա հավատարմությունն ու երախտիքները, այլ իսկույն մերժում են նրան։ Որովհետև մտերիմ խորհրդակիցներ ու երախտավորներ կորցնելը բնավ ցավ չէ նրանց, և ով մի անգամ անհաճո է նրանց թվում, այլևս երբեք չեն կամենում նրա հետ տեսակցել։

ԻԼ․Բոլոր ժամանակներում հպարտները նախատակոծ ու խայտառակ են եղել, միշտ լինում են և կլինեն ապագայում՝ ըստ Աստծո արդար դատաստանի։

Լ․Բնական կամ ստացական բարիքները երբեմն հպարտության պատճառ են դառնում։ Ուստի եթե մեկը սրատես աչքով գիտի նախապես իր շուրջ տեղի ունեցած դեպքերն ու այն վիճակը, որում այժմ գտնվում է, և նրանցով գուշակի ապագան, իսկույն կխոնարհվի։

«Մարդու ամբարտավանության սկիզբը Տիրոջից հեռանալն է, քանզի նրա սիրտն Արարչից խոտորվեց»։ (Սիրաք Ժ 14)

Աղբյուր՝  Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի «Խրատի թանգարան», Ս․ Էջմիածին-2011, Գլուխ Բ «Հպարտություն», էջ 250-263

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий