
Ճապոնիայում «Ես քեզ սիրում եմ»-ի փոխարեն ասում են «Դու իմ լռությունն ես»։
Փորձենք հրաժարվել տառապանք պատճառող անառողջ և անիմաստ խոսքից։
Ես կլռեմ, երբ գա լսելու ժամանակը։
Ես կլռեմ, երբ իմ խոսքերը սխալ տպավորություն ստեղծեն։
Ես կլռեմ, երբ զգամ բարկության բոցը։
Ես կլռեմ, որ հետո չամաչեմ իմ խոսքից։
Ես կլռեմ, եթե իմ խոսքերը վիրավորեն որևէ մեկին։
Ես կլռեմ, եթե չգիտեմ բոլոր մանրուքները։
Ես կլռեմ, եթե իմ խոսքերը վնասեն բարեկամությանը։
Ես կլռեմ, եթե իմ միտքը հակված է քննադատելու։
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Աղբյուր՝ Լուսինե Հայրապետյանի ֆեյսբուքյան էջ
Սկզբնաղբյուր՝ Галактика мыслей ֆեյսբուքյան էջ