Քեզ սիրիր երեխայի պես

12

Մի՛ քննադատիր ինքդ քեզ, այլ քեզ սիրի՛ր երեխայի պես։

Դու անկատար ես, քո մարմինը, քո մարդկային եսը անկատար է։ Դու պետք է կրթես նրան:

Երբ ​​երեխան սխալվում է, սայթաքում է կամ չի կարողանում ինչ-որ բան անել, մենք հազիվ թե սկսենք մեղադրել նրան, դատապարտել և այլն։

Մենք նրան կօգնենք և կսովորեցնենք։ Մենք պետք է սովորեցնենք նաև ինքներս մեզ, մեր հոգուն, դաստիարակենք նրան։ Եթե ​​լուրջ սխալներ ենք թույլ տալիս, ուրեմն ուղղակի անկատար ենք։

Կատարելությունը գալիս է Սիրո միջոցով:

Այնքանով, որքանով մենք գիտակցում ենք մեր անկատարությունը և աշխատում դրա վրա, այդքանով էլ զարգանում ենք:

Հետևաբար, ՉԻ ԿԱՐԵԼԻ քննադատել ինքդ քեզ:

Առավել ևս չի կարելի քննադատել սեփական ճակատագիրը, որովհետև մեր ճակատագիրը մեր ցանկություններն են, մեր կյանքը, միայն թե շատ ավելի ՄԵԾ մասշտաբով։

Աղբյուր՝  Лазарев Сергей Николаевич

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий