Հոգևոր կապը՝ մարդկային սիրո արտահայտություն

Հայակական կակաչ

Հոգևոր կապ ասվածը գոյություն ունի․

այն մարդկանց միջև գոյություն ունեցող կապի և մտերմության ամենաբարձր ձևն է: Ավելին՝ դուք կարող եք հազարավոր կիլոմետրեր հեռու լինել, չտեսնել միմյանց, միևնույնն է, հոգևոր կապը չի ընդհատվում։

Հնագույն առասպելներն ասում են, որ նման հոգիները մինչ Երկիր գալը դաշինքի մեջ են եղել։ Նրանք մեկ այլ հոգեւոր աշխարհում (ոչ թե իրերի, այլ Գաղափարների աշխարհում) միասին են եղել՝ լիակատար ներդաշնակության ու փոխըմբռնման մեջ: Նրանք Երկրի վրա ծնվել են միաժամանակ, որպեսզի անտեսանելի կերպով օգնեն միմյանց Միասին լինել: Բայց միասին լինելը միշտ չէ, որ ստացվում է. յուրաքանչյուր ոք ունի իր կյանքի խնդիրներն ու իր ուղին: Այդուհանդերձ, հոգևոր կապը չի դադարում: Մարդիկ հանդիպում են նյութական աշխարհում, հոգեպես միմյանց ճանաչում են՝ ընդմիշտ պահպանելով այդ խորը զգացմունքային «նուրբ» կապը: Այդպես մայրն է զգում իր երեխային։ Իսկ մոր ու երեխայի կապը գիտնականներն ընդունում են։ Մյուս հոգևոր կապերը կարելի է միայն զգալ: Բառերով դժվար է նկարագրել, բայց կան նշաններ։

Նման կապի մասին է խոսում հետևյալ օրինակը։ Ես ընկերուհուս զանգից մի վայրկյան առաջ պայուսակիցս հանում եմ հեռախոսը: Մենք հազվադեպ ենք տեսնում միմյանց: Այդպես է ստացվել, այդպես են զարգացել հանգամանքները։ Բայց ես, չգիտես՝ ինչպես, զգում եմ, որ նա ուր որ է կզանգի։ Ես մտովի խոսում եմ նրա հետ, ահա և նա զանգահարում է։ Եվ մենք միմյանց հետ խոսում ենք հոգևոր կապի մասին, որովհետև դա կարևոր թեմա է։ Մնացած ամեն ինչից ավելի կարևոր…

Հոգևոր կապի առկայության նշաններն են՝

  1. Եթե ​​մտածում ես մարդու մասին ու մտքումդ խոսում նրա հետ, ամենայն հավանականությամբ, նա կզանգի կամ կգրի։ Կարծես կանչում ես, որ նա հայտնվի:
  2. Հոգեպես մտերիմ մարդը հանկարծ խոսում է քեզ անհանգստացնող թեմայով։ Դու ինչ-որ բանի մասին էիր մտածում, իսկ նա պատասխանում է քո մտքերին. դա տեղի է ունենում տեքստերի տեսքով՝ մտածում ես ինչ-որ բանի մասին, տեքստը գալիս է հաղորդագրության պես…
  3. Գիտես ու զգում ես, թե ինչ տրամադրության ու հոգեվիճակի մեջ է այն մարդը, ում հետ դու հոգևոր կապի մեջ ես։ Նրանից տեղեկություն չկա, բայց դու դա զգում ես։ Ձգտեք օգնել, աջակցել, աղոթել ձեր հոգևոր ընկերոջ կամ ընկերուհու համար:
  4. Երբ հաճախ զանգում կամ գրում ես, մարդն ասում է. «Ես քո մասին էի մտածում»։
  5. Դու ոչինչ չես խնդրում մեկից, ում հետ հոգևոր կապ ունես։ Ընդհակառակը, դուք փորձում եք տալ։ Օգնում եք՝ ինչով կարողանում եք: Բայց մարդը նույնպես չի խնդրում և ամենից հաճախ հրաժարվում է օգնությունից։ Դուք այլ հարաբերություններ ունեք․ միմյանց օգնում եք բարձրագույն մակարդակով՝ հոգևոր մակարդակով…
  6. Դուք հազվադեպ եք խոսում առօրյա թեմաներից։ Դուք ոչ մեկին չեք քննադատում: Ձեզ բավական են շատ պարզ խոսակցությունները։ Ընդ որում, միայն դու կարող ես հասկանալ ենթատեքստը։ Ուրիշները չեն հասկանա, թե ինչի մասին եք խոսում, բայց դուք հիանալի հասկանում եք միմյանց։ Եվ դու սկսում ես պատասխանել անգամ հարցից առաջ…
  7. Դուք դիտում եք նույն ֆիլմերը, կարդում եք նույն գրքերը, մտածում եք նույն հարցերի մասին՝ առանց որևէ բառ ասելու։ Դուք ընդհանուր աղբյուրներ ունեք…
  8. Իսկ երբ դժվար ու վտանգավոր իրավիճակում եք հայտնվում, հայտնվում է նա, ում հետ դու հոգեւոր կապ ունես ու ասում, որ անհանգստացել է քեզ համար։ Քեզ է տեսել երազում կամ մտածել է, համառորեն մտածել է քո մասին..․
  9. Դուք կարող եք ունենալ նույն երազանքները: Դուք միաժամանակ կարող եք միմյանց տեսնել ձեր երազներում: Եվ միաժամանակ ունենալ նույնատիպ կանխազգացումներ․․․

Հոգևոր կապերը երբեմն առաջանում են շատ տարբեր կարգավիճակ ունեցող մարդկանց միջև: Օրինակ՝ 19-րդ դարում Վիկտորիա թագուհին ընկերություն էր անում իր հնդիկ քարտուղար Աբդուլ Քարիմի հետ։ Նրանք խոսում էին փիլիսոփայական թեմաներից, Վիկտորիան քարտուղարին ուղղված իր նամակները ստորագրում էր «քո սիրող մայրիկ»։ Պալատականներն ատում էին հնդկացուն և փորձում էին խզել այդ տարօրինակ բարեկամությունը։ Բայց հոգևոր կապը խզել հնարավոր չէ։ Նույնիսկ եթե ընդմիշտ բաժանեք մարդկանց:

Կամ՝ ԱՄՆ երկրորդ նախագահ Ադամսն իր երազների նկարագրությունն ուղարկել էր ընկերոջը՝ դոկտոր Ռաշին։ Իսկ բժիշկն իր երազները՝ նախագահին. Այդ երազներում կային նմանատիպ իրադարձությունների հուշումներ և նույնիսկ՝ կանխատեսումներ: Այդպիսին էր նրանց հոգևոր կապը։ Նրանք երազներ էին տեսնում միմյանց մասին։

Երբեմն հոգևոր կապ է առաջանում հարազատների միջև։ Հաճախ դա տեղի է ունենում սիրահարների միջև: Այդ կապը միշտ կա միմյանց սիրող մարդկանց միջև:

Հոգևոր կապը, ինչ խոսք, գոյություն ունի: Այն խորը զգացմունքային և հոգևոր-հարազատական հարաբերություն է՝ նմանություն, հոգևոր զուգադիպություն, ընդհանուր լեզու: Այս կապը չի ընդհատվում ողջ կյանքի ընթացքում։ Մահից հետո էլ այն կարող է պահպանվել։ Մենք անհայտ կերպով կապվում ենք հոգեպես մոտ հանգուցյալի հետ և պատասխաններ ստանում:

Հոգևոր կապը կարող է քանդվել, դա փխրուն բան է։ Ներքին կարգավորումները կորչում են, օրինակ, վիճաբանության ժամանակ: Կամ եթե խաբել ենք, ագահ ենք եղել, հոգեպես մտերիմ մարդու մասին վատ ենք խոսել…

Հոգևոր կապը գոհար է, գանձ, որը պետք է պաշտպանել ու գնահատել։ Այն հոգիների միջև հաղորդակցություն է. մաքուր կապ առանց ֆիզիկական դույզն-ինչ գրավչության, առանց նվազագույն շահագործման, առանց մոլեգին կապվածության… Հոգին խոսում է հոգու հետ․ սա ապացուցում է հավերժական ոգու գոյությունը, որի համար չկա հեռավորություն կամ երկրային ժամանակ:

Հոգ տարեք հոգևոր կապի մասին, եթե, իհարկե, այն ունեք: Դա մեծ օրհնություն է: Այն տրվում է քչերին, նրանց, ովքեր ընդունակ են սիրելու, ովքեր ունեն հոգևոր զարգացման բարձր մակարդակ և մաքուր հոգի: Հոգևոր կապը մարդկային սիրո արտահայտություն է:

Աղբյուրը՝ Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий