
Հունիսի 5-ին շրջակա միջավայրի համաշխարհային օրն է։
Չի կարելի անընդհատ վերցնել, պետք է նաև տալ։ Սա հնագույն օրենք է։ Դուք նույնիսկ առատաձեռն բնությունից չեք կարող անընդհատ վերցնել, անհրաժեշտ է ինչ-որ բան տալ։
Վայելե՞լ եք բնության գեղեցկությունը: Հանգստացե՞լ եք։ Հատապտուղներ, սունկ եք հավաքե՞լ, թարմ օդ եք շնչել: Եթե ուզում եք, որ բարիքը շատանա, մի ինչ-որ բան էլ դուք տվեք բնությանը։
Նախկինում անտառապահին միշտ մի կտոր հաց էին թողնում։
Իհարկե, խոսքը սնահավատության մասին չէ, և ոչ էլ անգամ հեթանոսական համոզմունքների, այլ՝ ոչ միայն խոսքով, այլև գործով շնորհակալություն հայտնելու մասին: Ժողովուրդը դարեդար պահել-պահպանել է երախտագիտության այդ սկզբունքը: Հենց այդ փոխանակման սկզբունքի վրա է կառուցված մարդկային ողջ քաղաքակրթությունը:
Մենք պետք է բարին ու լավը հատուցենք բարությամբ։ Այդ ժամանակ մենք ավելի շատ կստանանք: Իսկ ստացածներս էլ ավելի լավ կյուրացնենք…
Իսկ բնությունը և նրա բնակիչներին օգնելու և պաշտպանելու համար կարող եք մի քիչ գումար նվիրաբերել: Սա վճարում է:
Փոխգործակցության կանոններին համապատասխանելը նույնպես վճար է.
Բնության մեջ մի՛ հայհոսյեք:
Փորձե՛ք չվնասել նույնիսկ մրջյունին։
Անտեղի ծաղիկներ մի՛ քաղեք։
Միշտ մաքրե՛ք ձեր թողած աղբը: Եվ, եթե հնարավոր է, մաքրեք նաև այլ մարդկանց թափած աղբը ևս: Դա մեր փոխադարձ մտահոգության և երախտագիտության մասին է խոսում:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի