Ֆորտունա (լատին․՝ Fortuna), հին հռոմեական երջանկության, դիպվածի և հաջողության աստվածուհի։
Կա մի հիանալի նշան, որ հուշում է՝ դուք մուտք եք գործում կյանքի լավ շրջան. պետք է արագորեն իրագործել ծրագրերը, եռանդով շարժվել դեպի նպատակը՝ օգտվելով ճակատագրի բարեհաճությունից: Ամեն ինչ կախված է՝ մենք որքանով ենք արդյունավետ կառավարում այդ շրջանը:
Նշանը, առավել քան, պարզ է՝ տեղի են ունենում հաճելի զուգադիպություններ:
Զարմանալի զուգադիպություններ, որոնք, ինչպես ասում էր Յունգը, թողնում են տարօրինակ զգացողություններ: Դրանք խիստ անձնական զուգադիպություններ են, այնքան, որ երբեմն ուրիշներին չես էլ կարող ասել: Այնպես, ինչպես մեր տեսած երազները, որոնք դժվար է վերապատմել: Սակայն մենք գիտենք, որ դրանք հրաշալի զուգադիպություններ են:
Երբեմն այդ զուգադիպությունները աննշան են: Կարծես թե առանձնահատուկ որևէ բան չկա, սակայն զգացողությունը, հենց այդ անձնական զգացողությունը ոչ մի բանի հետ չես շփոթի:
Կանգառ հասնելուն պես՝ անմիջապես գալիս է ձեզ անհրաժեշտ ավտոբուսը: Անմիջապես ձեր առջև բացվում է կայանատեղին, որը գտնելու համար սովորաբար երկար ժամանակ էր պահանջվում և, որը միշտ չէ, որ գտնում էիր: Կամ՝ քո առաջ ամենուր կանաչ լույս է վառվում:
Հանդիպում են ճիշտ մարդիկ, թեև դուք չէիք էլ սպասում, որ կհանդիպեք: Դուք պատահաբար ստանում եք այն, ինչ ուզում էիք: Պարզվում է՝ դուք հազարերորդ այցելուն եք և նվեր եք ստանում: Ամեն ինչ համապատասխանում է ձեր ցանկություններին և մտադրություններին: Այդ երևույթը Յունգը անվանել է համաժամանակեցում (синхронистичность):
Հենց առաջին նման երջանիկ զուգադիպության համար հարկավոր է մտքում երախտագիտություն հայտնել: Արձանագրել, տեսնել «կանաչ միջանցքը» և օգտվել դրանից: Դա «հաջղոության գոտի» է, սպիտակ տարածք: Դուք կարող եք երկարացնել այն, եթե կենտրոնանաք լավ իրադարձությունների վրա: Դրանք հնարավորություններ են, որոնք հայտնվում են կյանքի ճանապարհին:
Հարկավոր է ճիշտ գործել՝ կյանքի կոչել ծրագրերը և լուծել խնդիրները, որովհետև այդ ընթացքում ավելի մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կստացվի: Դա լավ շրջանի սկիզբն է…
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարում՝ Ֆորտունայի անիվը (վիքիպեդիա)
