Գուրգեն Մահարու պատմածը

42171_Gov_2_M

Օգոստոսի 1-ին ծնվել է բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարին:

— Ոչ ոքի չեմ ասել: Գիշերները, երբ քաղաքն ամայի է լինում, գալիս եմ կանգնում Կառավարական շենքի առջև ու հիանում, և պատահում է, որ չեմ դիմանում, արցունքները խեղդում են կոկորդս:

Պատկերացնո՞ւմ ես. մի այդպիսի գիշեր ինձ մի միլիցիոներ մոտեցավ, թե արտասահմանից առաքված լրտես չե՞մ արդյոք, հարցրեց, թե ինչո՞ւ եմ մեն-մենակ կանգնած այստեղ:

Միլիցիոներն առաջարկեց իր հետ քաղմաս գնալ` պարզելու, թե ով եմ: Ասացի, որ Մահարին եմ, բայց նա ժպտաց և ասաց, թե իրեն այնքան էլ հեշտ չէ մոլորեցնելը: Դպրոցում իրենց հայոց լեզվի ուսուցիչն ասել է, որ Մահարին Բաղդադում ապրող բանաստեղծ էր և մեռել է դարեր առաջ:

Քաղմասի հերթապահ միլիցիոները` աստիճանով ավելի բարձր պաշտոնյա, լսեց ինձ բերողի զեկույցը և միաժամանակ նրա հեգնական հայտարարությունը, թե ես իրեն ճանապարհին հավաստիացրել եմ, որ Բաղդադում դարեր առաջ ապրած ու մեռած Մահարին եմ:

— Դուք Գուրգեն Մահարի՞ն եք:

Ես ձեռքս տարա գրպանս` անձնագիրս հանելու:

Ասաց, թե դրա կարիքը չկա, ինքը կարդացել է իմ երկերը:

— Շատ գիրք չունեմ, մի հարյուր գիրք, որ հորիցս մնացած միակ ժառանգությունն է: Նրանց մեջ է և «Մրգահասը»: Կարդացել եմ երկու անգամ: Ներեցեք թյուրիմացության համար, բայց ուրախ եմ, որ այդ թյուրիմացության շնորհիվ ծանոթացա Ձեզ հետ:

Աղբյուր՝  Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև Գուրգեն Մահարի կայքէջին

Գուրգեն Մահարու մասին ֆիլմը՝  այս հղումով

Նաև՝  Կյանքից հեռացել է Գուրգեն Մահարու որդին՝ Գրիգոր Աճեմյանը

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий