Եթե դուք ուրիշների համար բարի բան եք անում, դուք այդկերպ վարվելով՝ բարձրացնում եք ձեր արժեքը: Լավ գործը միշտ բարձրացնում է մեր արժեքը և ինքնագնահատականը: Բայց, երբ մեր բարի գործը ընդունվում է որպես պարտականություն. չեն նկատում, երախտագիտություն չեն հայտնում, եթե մեզ պարզապես օգտագործում են, և դա ակնհայտ է, ապա մեր արժեքը, ըստ էության, չի ավելանում: Դե, որովհետև մենք ուղղակի իր ենք, ծառայությունների մատուցման աղբյուր: Դա օգտագործում է, որը մեզնից խլում է մեր ուժն ու հարգանքը: Ահա այսպիսի պարադոքս:
Ահա թե ինչու է երախտագիտությունն այդքան կարևոր: Զգացմունքային կամ նյութական արձագանք՝ կատարված բարի գործի դիմաց: Երախտագիտությունն է, որը վերադարձնում է տրված էներգիան: Եվ դա բարության ուժ է հաղորդում ինչպես տվողին, այնպես էլ՝ ստացողին: Սա է փոխադարձության սկզբունքը, որի վրա կառուցված է մարդկային ամբողջ քաղաքակրթությունը:
Կարելի է լավություն անել առանց երախտագիտության՝ ինքդ քեզնից ուժ վերցնելով:: Սակայն երախտագիտությունը շատ կարևոր է տվողի և վերցնողի համար: Դա մարդկային հարաբերությունների մակարդակ է:
Արժեզրկման և անշնորհակալ վերաբերմունքի դեպքում բարիք գործելը հղի է հետևանքներով: Դուք պետք է շուրջբոլորը նայեք՝ միգուցե շրջապատում կան մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, հետն էլ ընդունա՞կ են երախտագիտություն հայտնելու:
Երբեմն մենք ինքներս ենք արժեզրկում մեր արածը: Չէ՞ որ մեր գործած լավ արարքն ամբողջովին մերը չէ, մենք մեր այդ կարղությունները վերցնում ենք աստվածային աղբյուրից: Փաստորեն, մենք երախտագիտություն ենք սպասում ոչ թե և ոչ այնքան մեզ համար, այլ անգիտակցաբար սպասում ենք բարության արձագանքին: Այնպես որ, ինչ էլ լինի, չպետք է թույլ տալ թքել այդ աղբյուրի վրա, այն կարող է սպառվել:
Փոխադարձությունը և Բարիին շնորհակալ լինելը ճիշտ հարաբերությունների հիմնական սկզբունքներն են:
Եվ կարևոր է հիշել՝ երախտագիտությունն որքան անհրաժեշտ է վերցնողի համար, նույնքան էլ՝ տվողի: Անշնորհակալներին երկար ժամանակ ծառայելը ռեսուրսներ է խլում: Նվազեցնում է ինքնագնահատականը և զրկում հնարավորություններից: Սա ամենևին չի նշանակում, որ պետք է դադարել բարիք գործել: Պարզապես պետք է կարողանալ տեսնել և օգնել նրանց, ովքեր լավ բաներից օգուտ են քաղում. նրանք այն մարդիկ են, ովքեր ընդունակ են երախտագիտություն հայտնելու:
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի