Հրապարակի ցայտաղբյուրը

Երևան ջան
Շատերս մեր ծարավը հագեցնելու համար օգտվել ենք ՝Հանրապետության Հրապարակում գտնվող ցայտաղբյուրից։

Հրապարակի ցայտաղբյուրը
Առաջին հայացքից թվում է,թե հասարակ ցայտաղբյուր է,սակայն այն ավելի մեծ նշանակություն ունի,քան միայն ծարավը հագեցնելըկառուցվել է 1965 թվականին։Այն կոչվում է «Յոթ աղբյուր», քանի որ կազմված է 7 փոքր ցայտաղբյուրներից, և զարդարված է ավանդական հայկական նախշերով: Ցայտաղբյուրները պարունակում են շատ գաղտնիքներ։
✅ Առաջին գաղտնիքը` 12 խորանի արանքում մեկ հայկական տառ կա: Ցայտաղբյուրները այնպես են տեղադրված, որ եթե արեւի շողքը ընկնում է խմելու մասի վրա, անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա: Հետեւաբար, եթե շողքը «Ա» տառի վրա է, ուրեմն ժամը 12:00-ն է, «Բ» տառը` 13:00-ն է եւ այդպես շարունակ:
✅ Երկրորդ գաղտնիքը` Ներքեւի «Ա» տառի վերեւի մասում եւս մեկ «Ա» տառ կա` շարունակաբար առաջ գնալով կարող ենք կարդալ հետեւյալ արտահայտությունը` «Անուշ լինի»: Դա ուղղված է այստեղից ջուր խմողներին։
✅ Երրորդ գաղտնիքը Կենտրոնական մասում է գտնվում` 12 խորան ունեցող դետալի մոտ, որտեղ թափվում են «Յոթ Աղբյուրի» բոլոր ջրերը: Դրա վրա մեկ խաչ է նկարած, որոնց անկյուններում չորս լեզվով գրված է «Երեւանին՝ Երեւանից»: Հայերեն տառերով գրված գրությունը նայում է հարավին: Ըստ դրա, կարող եք հասկանալ` թե որտեղ է հյուսիսը, արեւելքն ու արեւմուտքը եւ շարունակել ճանապարհը ճիշտ ուղղությամբ:
✅ Չորորդ գաղտնիքը այդ նույն խաչի զարդանախշի մեջ է` ներգրված հինգ խորհրդանիշներ, որոնք իրար միացնելիս Նուռ բառն է ստացվում:
✅ Հինգերորդ գաղտնիքը յուրահատուկ կերպով բացահայտվեց: Գաղտնիքները մշտապես բացահայտվում են յուրաքանչյուր տարվա մայիս ամսին: Այս անգամ չբացահայտեցի մինչեւ դեկտեմբեր: Բոլորը հարցնում էին Նուռին ` ինչու՞ չի բացահայտում: Պատասխանում էր` որ թաքցնելու մեջ արդեն հուշումն է: Եթե կանգում եք ցայտաղբյուրի առջեւ` տառեր եք տեսնում` ներսի կողմից գրված է «Ուշ լինի», դրսի կողմից` «Նուշ լինի»:
Իսկ դու որ՞ գաղտնիքը գիտեիր։
Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий