Շղարշից անդին

385065499_10160731201867412_1737948803771524651_n

Աշխարհը երբեմն մութ ու մառախլապատ է թվում. լույսը քիչ-քիչ անհետանում է:

Երբ ամեն ինչ ծածկվում է շղարշով՝ դադարում ես հավատալ և հույս ունենալ: Ինչպե՞ս ապրել նման մութ ու ցուրտ աշխարհում: Այս վայրը դառնում է տխուր և անհասկանալի: Սա ուղղակի ցրտի, մթի և մառախուղի շղարշ է։

Հարկավոր է սպասել, և ուժ հավաքել։ Ելք կա, լույս էլ կա, մենք պարզապես ժամանակավորապես դադարել ենք դրանք տեսնել։

Երկինքը կբացվի, վատ եղանակը կանցնի։ Իրականում ամեն ինչ այնքան էլ մռայլ չէ, ինչպես երբեմն թվում է մեզ: Իսկ մառախուղի հետևում լույս կա, այն ոչ մի տեղ էլ չի կորել։ Ուղղակի կամ վատ օր է, կամ էլ՝  պարզապես անհանգիստ և տխուր երեկո:

Մշուշը կցրվի։ Ամպերը կբացվեն։ Եվ նույն իրադարձությունները, նույն մարդիկ, նույն աշխարհը բոլորովին այլ կլինի։ Լույսը կրկին տեսանելի կդառնա։

Ես պարզապես հիշում եմ և գիտեմ, որ մութ մառախուղի շղարշի հետևում լույսեր են վառվում։ Այնտեղ հորդում է առասպելական, գեղեցիկ մի լույս։ Առայժմ այն թաքնված է, բայց այն կա։ Մեր առօրյա կյանքի շղարշի հետևում կա ևս մեկ փայլփլուն աշխարհ: Մենք դա պարզապես չենք տեսնում: Մենք գրեթե մոռացել ենք․․․

Բայց այն կա’, այնտեղ հույս և ուրախություն էլ կա։ Ե’վ հրեշտակներ կան, և’ մեզնից հեռացած սիրելիներ։ Այնտեղ՝ շղարշի հետևում․․․

Աղբյուր՝  Анна Кирьянова

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий