
Այնքանով, որքանով որ մենք տեսնում ենք Աստվածային կամքը մեզ շրջապատող ամբողջ աշխարհում, ճիշտ այդքանով էլ օգնություն և աջակցություն ենք ստանում վերևից:
Աստծուց երես թեքած մարդուն օգնություն չի տրվում: Ավելի ճիշտ՝ օգնությունը գալիս է, բայց անհաջողությունների, դժբախտությունների և հիվանդությունների տեսքով։
Նա, ով գնում է դեպի Աստված, դադարում է վախենալ, նախանձել, լինել ագահ, դատապարտել և հուսահատվել։
Խանդն ու նախանձը առաջանում են նրանց մեջ, ովքեր ցանկանում են ավելին ստանալ, բայց ավելի քիչ տալ, ինքնուրույն վաստակելու փոխարեն երազում են խլել մեկ ուրիշից։
Սիրո ձգտող մարդը գիտի, որ ամեն ինչի հասնելու է։ Նա չի կասկածում իր երազանքներին ու հույսերին։ Մեղավորներ փնտրելու փոխարեն՝ նա իր նպատակին հասնելու նոր ուղիներ է որոնում։ Իր անհաջողությունների համար ինչ-որ մեկին մեղադրելու փոխարեն՝ նա գիտակցում է, որ խնդիրների պատճառն ինքն է, իր ծուլությունը, զայրույթը, հուսահատությունը և սիրելու անկարողությունը։
Վախը մարում է էներգիան, և մարդուն ծույլ դարձնում։ Քրիստոսն ասում էր՝ տաղանդը չպետք է թաղվի հողի մեջ: Պետք է էներգիա տալ, պետք է ձգտել հասնել քո նպատակին, հավատալ ուժերիդ։ Ինքնավստահության բացակայությունը հանգեցնում է պասիվության և ծուլության։
Եթե մարդը պատրաստ է էներգիա տալ, օգնությունը կարող է գալ երազների, բազմաթիվ նշանների և անծանոթների միջոցով: Հնարավոր է՝ ուղղակի հրաշք կատարվի։ Ամեն ինչ կախված է մեր սեփական ընտրությունից։
Աղբյուր՝ Лазарев С.Н. Опыт выживания. Часть 6.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Լուսանկարը՝ անձնական արխիվից