
Ձեր մասին հոգ տանելու և տրամադրությունը բարձր պահելու կարևոր, շա՛տ կարևոր պատճառ կա:
Բանն այն է, որ վատ տրամադրություն ունեցող, սեփական խնդիրների ու հոգսերի վրա կենտրոնացած մարդն ավելի քիչ է կարեկցում ուրիշներին․ չեն բավականացնում ուժը և ուշադրությունը:
Այո՛, շատ բան տեսած և տառապած մարդիկ ավելի հաճախ են կարեկցում և փորձում օգնել: Եվ դա, որպես կանոն, անում են ոչ թե ցավի ու տառապանքի պահին, այլ փորձություններն անցնելուց հետո:
Վատ տրամադրությունը խանգարում է կարեկցանքին, մինչդեռ լավ տրամադրությունն օգնում է․ օգնում է օգնել ուրիշներին:
Հետևաբար, մեր մասին հոգ տանելը և այն հաճելի բաները, որոնք մենք օգտագործում ենք մեր տրամադրությունը բարձրացնելու համար, ամենևին էլ եսասիրություն չէ, քանզի դա օգտակար է նաև այլոց համար:
Լավ տրամադրությունը մեզ ուժեղացնում է՝ դարձնելով ավելի ուշադիր և արձագանքող: Այն ուժ է տալիս ավելին տեսնելու, կարեկցելու և օգնելու համար:
Ուստի մի՛ նախատեք ինքներդ ձեզ՝ թույլ տված փոքրիկ հաճույքների համար։ Եթե դուք ուրախ եք և ձեզ ավելի լավ եք զգում, ուրեմն կարող եք ավելին տալ ուրիշներին, բարձրացնել մարդկանց տրամադրությունը։ Նրանք էլ իրենց հերթին կկարողանան օգնել ինչ-որ մեկին…
Աղբյուր՝ Анна Кирьянова
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի