Ներել, թե չներել

463948909_8676098642466932_5000826140542624461_n
Երկու հազար տարի մենք կարդում ենք Աստվածաշունչը, որտեղ գրված է ներման մասին, 

բայց չենք սովորել ներել։ Նոր Կտակարանում ասվում է. «Եթե դուք մարդկանց չներեք նրանց հանցանքները, [Երկնային] Հայրը չի ների ձեզ ձեր հանցանքները»: Այս արտահայտությունը համընդհանուր օրենքի նկարագրություն է։

Դժգոհությունը, մակերեսային մակարդակում, դրդում է մեզ վիրավորողի կրթելուն ուղղված գործողություններ ձեռնարկել։ Իսկ, եթե դժգոհությունը մնում է ներսում և ներթափանցում հոգու նուրբ ծրագրերի մեջ, ապա այն ագրեսիա է ոչ թե մարդու, այլ Աստծո հանդեպ։ Ստացվում է, որ չներված վիրավորանքը Աստծուն ոչնչացնելու ցանկությունն է: Արարչի նկատմամբ մեր ագրեսիան հայելային անդրադարձով վերադառնում է մեզ: Ընդ որում, որքան վիրավորված լինենք, որքան երկար կրենք մեր մեջ վիրավորանքը, այնքան ավելի ծանր կլինեն հետևանքները։

Նա, ով ամեն ինչում զգում է Աստվածային կամքը, ներքուստ չի վիրավորվի։ Նման մարդը կարող է արտաքուստ վիրավորված լինել, հետո նա անկեղծորեն կասի այդ մասին։ Այդ կերպ վարվելով՝ նա կդաստիարակի և՛ իրեն, և՛ ուրիշներին։

Դուք մարդուն կարող եք կառավարել դրսից, բայց ոչ երբեք ներսից: Մարդկանց կառավարելիս՝ նրանց չպետք է ձեզանից կախվածության մեջ գցեք։

Ձեր պատին կախեք հետևյալ կարգախոսները․

Առաջին՝  յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինձնից տարբերվելու։

Երկրորդ՝ յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրը։

Երրորդ՝  յուրաքանչյուր մարդ վերահսկվում է Աստծո կողմից:

Մարդը զարգանում է այնքան ժամանակ, քանի դեռ Աստվածը երևում է նրա մեջ: Եվ այնքանով, որքանով մեր գործողությունները պայմանավորված են հիմնականում Աստծո հանդեպ սիրով և այդ սերը մեծացնելու ցանկությամբ, այդքանով էլ մենք գեղեցկացնում ենք մեր մարմինը, իրավիճակը և մեզ շրջապատող աշխարհը:

Աղբյուր՝  С.Н. Лазарев Опыт выживания. Часть 7

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև Սերգեյ Լազարև կայքէջին

Լուսանկարը՝  անձնական արխիվից. Հորդանան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий